Բուդդայականություն

Բուդդայականությունը համաշխարհային կրոններից մեկն է,որը հիմնված է գլխավորապես Սիդհարթա Գաուտամայի ուսմունքի վրա։ Վերջինս առավել հայտնի է «Բուդդա» անվանումով ։Բուդդայական ուսմունքի համաձայն՝ նրա հիմնադիրը իր գործունեությունն իրականացրել է Հինդուստան ենթացամաքի հյուսիսային մասում գտնվող Մագադհա թագավորությունում՝ մ.թ.ա. 6-4-րդ դարերն ընկած հատվածում։

Նա հայտնի է որպես լուսավորյալ կամ պայծառափայլ անձնավորություն, ով իր կյանքը նվիրել է մարդկանց օգնելուն և մարդասիրական գաղափարները տարածելուն։

Բուդդայականության հիմնական ճյուղերն են` Թհերավադան, որը հանդիսանում է հնագույն և ուղղափառ բուդդայականությունը և Մահայանան («մեծ մարտակառք»), որն առաջացել է ավելի ուշ։ 

 Թհերավադան լայնորեն տարածված է Շրի Լանկայում և Հարավարևելյան Ասիայում։

Մահայանան՝ Արևելյան Ասիայում (Ճապոնիա,Չինաստան,Կորեա և այլն)։

Ի տարբերություն քրիստոնեության և իսլամի, այստեղ բացակայում է աստծո առաջնաստեղծ էությունը, բացակայում է հոգու անմահության գաղափարը, դժոխքի և դրախտի գոյությունը։ Ճշմարիտ ուղի անցնելուց հետո մարդը ձեռք է բերում անխռով հոգեվիճակ՝ նիրվանա, որին կարելի է հասնել մեդիտացիայի (ինքնախորասուզում) միջոցով։

Оставьте комментарий

Աննա Խաչատրյան

«Մխիթար Սեբաստացի կրթահամալիր» Իրավագիտություն և թուրքերեն

Հայոց լեզու և գրականություն

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Էկոլոգիա

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Լիլիթ Յախինյան

Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր կազմակերպիչ-դասավանդողի բլոգ

Արման Պողոսյանի բլոգ

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ավագ դպրոց 12-5 դասարան

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы