Լեռնային Ղարաբաղ

Արցախ (Լեռնային Ղարաբաղ), պատմական տարածաշրջան Հարավային Կովկասում, որն ընկած է Դաշտային Ղարաբաղի և Զանգեզուրի միջև և զբաղեցնում է Փոքր Կովկասի հարավարևելյան լեռնաշղթան։ Տարածաշրջանը հիմնականում անտառածածկ է և լեռնային։ Տարածաշրջանի մեծ մասն զբաղեցնում է փաստացի անկախ Արցախի Հանրապետությունը։

Անվան ստուգաբանություն

«Ղարաբաղ» տեղանունը հստակ ստուգաբանություն չունի։ Ըստ մեկ ստուգաբանության՝ թարգմանվում է որպես՝ «Սև այգի»։ Ըստ երկորրդ ստուգաբանության՝ «բաղ» արմատով բազմաթիվ տեղանուններ գոյություն ունեին Սյունիքում, Արցախում, Գանձակում և այլուր։ Եվ «Ղարաբաղը» «Բաղաբերդ» տեղանվան պարզ ու սովորական թարգմանությունն է։ «Ղարաբաղի» առաջին՝ «ղարա» մասը հայերեն «բերդ» բառի թարգմանությունն է՝ լ-ր հնչյունափոխությամբ։ Ինչպես օրինակ, Կալա-կարա՝ Կալա, Կալաքենդ (Բերդաշեն), իսկ պաշտոնական փաստաթղթերում՝ Կարաքենդ։ Տեղանվան երկրորդ՝ «բաղ» մասը օտար նվաճողների կողմից չի թարգմանվել։ Այսպիսով՝ Ղարաբաղը Բաղաբերդ տեղանվան քմահաճ թարգմանությունն է։

Հայերենում «Արցախ» և «Լեռնային Ղարաբաղ» տերմիններն օգտագործվում են որպես հոմանիշներ։ Լեռնային Ղարաբաղ տերմինն առաջին անգամ հայտնվել է 1923 թվականին՝ Ադրբեջանի ԽՍՀ կազմի մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածք նկարագրելու համար։ Արցախը կառավարում էր Արանշահիկ տոհմը, որը 11-13 դարերում Սյունիքի թագավորության գահն էր կրում։

Բնակչություն

1989 թվականին Լեռնային Ղարաբաղի, այսինքն ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի բնակչությունը կազմում էր 192 հազար մարդ, որոնցից 76% հայեր, 23% ադրբեջանցիներ, մնացած մասը կազմում էին ռուսները և քրդերը։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Հայոց լեզու և գրականություն

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Անի Խեչոյանի բլոգ

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ավագ դպրոց

Էկոլոգիա

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Միքայել Մկրտչյան

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ավագ դպրոց

Լիլիթ Յախինյան: Մշակութային բլոգ

Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր

Արման Պողոսյանի բլոգ

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ավագ դպրոց

Создайте веб-сайт на WordPress.com
Начало работы
%d такие блоггеры, как: