Քրդեր

Քրդեր (քրդ.՝ کورد, Քուրդիրանական էթնիկական խումբ, որը բնակվում է հիմնականում Արևմտյան Ասիայի լեռնային հատվածում, հայտնի որպես Քուրդիստան, որը ներառում է հարավարևելյան Թուրքիան, հյուսիսարևմտյան Իրանը, հյուսիսային Իրաքը և հյուսիսային Սիրիան: Քրդեր բնակվում են նաև Կենտրոնական Անատոլիայում և Խորասանում: Բացի այդ կան քրդական սփյուռքի մեծ համայնքներ արևմտյան Թուրքիայի քաղաքներում, հատկապես Ստամբուլում, նաև Քրդական սփյուռքը զարգանում է Արևտմյան Եվրոպայում, հիմնականում Գերմանիայում: Թվով քրդերի քանակը հաշվվում են 30-ից 45 միլիոն։

Քրդերը խոսում են քրդերենով և Զազա-Գորանի լեզուներով, որոնք պատկանում են Հնդեվրոպական լեզվաընտանիքի արևմտաիրանական ճյուղին[8][9][10]: Քրդերի մեծամասնությունը պատկանում է Սուննի իսլամի Շաֆիի դպրոցին, բայց ունեն նաև Շիա իսլամի և Ալևիզմի մեծ թվով անդամներ, կան նաև այլ դավանանքի քրդեր, այդ թվում ԵրսանիզմիԵզդիականությանԶրադաշտության և Քրիստոնեության հետևորդներ:

Առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան կայսրության պարտությունից հետո հաղթանակած Դաշնակիցները քրդական պետություն ստեղծելու նախագիծ առաջ քաշեցին 1920 թվականի Սևրի պայմանագրով: Սակայն խոստումը ճկատարվեց, քանի որ երեք տարի անց կնքվեց Լոզանի պայմանագիրը, որով գծագրվեցին ժամանակակից Թուրքիայի սահմանները` թողնելով քրդերին փոքրամասնության կարգավիճակ իրենց երկրներում։

Կրոն

Դավանանքով՝ սուննի, մասամբ շիա մուսուլմաններ են, մասամբ էլ պատկանում են եզդիների, ալիիլահի աղանդներին։

Ծագում և պատմություն

Քրդերի ծագումն ու պատմությունը այդքան էլ լավ չի ուսումնասիրված։ Ըստ ուսումնասիրությունների (Դ.Ն. Մարքենզի և ուրիշներ), քրդերի նախահայրենիքը եղել է Իրանի Պարսք (Ֆարս) նահանգի հյուսիսային շրջանը(Զագրոսի լեռներ)։ Արաբական խալիֆայության կազմավորումից հետո քրդական ցեղերը թափանցել են Հյուսիսային Միջագետք և ընդունել իսլամ, իսկ սելջուկյան թուրքերի տիրապետության ժամանակաշրջանում (XI — XII դդ.) հաստատվել Հայաստանի հարավային նահանգների (Հայոց Միջագետք, ԱղձնիքԿորճայք) որոշ գավառներում։ Քրդերն առաջին անգամ հիշատակվում են XII դարի գրավոր աղբյուրներում՝ որպես վկայակոչուն ու խաշնարած ցեղեր (արաբ միջնադարյան հեղինակները «քուրդ» ցեղանունը հաճախ օգտագործում են «թափառակենցաղ խաշնարած» իմաստով)։ Քրդերը Հայաստանի այլ նահանգներում աստիճանաբար սփռվել են թուրքական սուլթանության տիրապետության հաստատումից (XVI դ.) հետո։ Պատմագիտության մեջ ներկայացվող «Քուրդիստան» կամ «Քըրդըստան» անվանումը օգտագործվում է սոսկ ազգագրական իմաստով (Իրանի Քուրդիստան, Իրաքի Քուրդիստան, Թուրքիայի Քուրդիստան), որովհետև գոյություն չի ունեցել նման քաղաքական միավորում։

Քրդերի բաժանում

Քրդերը բաժանվում են երկու հիմնական մասի՝ հյուսիսային քրդեր կամ քուրմանջներ (ՀայաստանՎրաստանԱդրբեջանԹուրքիաՍիրիաԻրանի և Իրաքի որոշ շրջաններ) և հարավային քրդեր կամ սորաններ (Իրաք և Իրան), որոնք միմյանցից տարբերվում են ազգագրական, մարդաբանական և լեզվական մի շարք հատկանիշներով։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Հայոց լեզու և գրականություն

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Անի Խեչոյանի բլոգ

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ավագ դպրոց

Էկոլոգիա

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Միքայել Մկրտչյան

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ավագ դպրոց

Լիլիթ Յախինյան: Մշակութային բլոգ

Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր

Արման Պողոսյանի բլոգ

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ավագ դպրոց

Создайте веб-сайт на WordPress.com
Начало работы
%d такие блоггеры, как: