Ազատություն

Ազատություն, գաղափար է, որը արտացոլում է սուբյեկտի վերաբերմունքը իր իսկ ակտերին, որի ներքո նա հանդիսանում է դրանց որոշիչ պատճառը, և դրանք անմիջականորեն պայմանավորված չեն բնական, սոցիալական, միջանձնյա-շփումային, ներքին-անհատական կամ տոհմա-անհատական գործոններով[1]։ Որոշ մարդիկ սահմանում են ազատությունը, որպես հանգամանքների հանդեպ գերակայությունը՝ գործից տեղյակ լինելով[2], մյուսները, Շելլինգի պես, պնդում են, որ ազատությունը բարու և չարի տարբերակել կարողանալու հիման վրա ընտրություն կատարելու կարողությունն է[1]։

Էթիկայում ազատությունը կապված է մարդու մոտ կամքի ազատության առկայության հետ։

Իրավունքի ասպարեզում ազատությունը Սահմանադրության մեջ կամ այլ իրավաբանական ակտում հաստատված մարդու հնարավոր որոշակի պահվածքն է (խոսքի ազատություն, դավանանքի ազատություն և այլն)։ Ազատության կատեգորիան մոտ է իրավունքի հասկացությանը սուբյեկտիվ իմաստով, սակայն վերջինս ենթադրում է իրավաբանական իրականացման մեխանիզմի առկայություն՝ ազատությունը խախտող որոշակի արարքներից զերծ մնալու համար[3]։ Այդպես, «Մարդու և քաղաքացու իրավունքների մասին հռչակագրում» (1789, Ֆրանսիա) մարդու ազատությունը մեկնաբանվում է որպես իրավունք «անել այն ամենը, ինչը չի վնասում ուրիշներին։ Այդպիսով, յուրաքանչյուր մարդու բնական իրավունքների իրականացումը սահմանափակվում է միայն այն սահմաններով, որոնք ապահովում են հասարակության այլ անդամների հնարավորությունը օգտվելու նույնպիսի իրավունքներից։ Այդ սահմանները կարող են որոշվել միայն օրենքով»[4]։

Ճապոնիայի մշակույթը

Ճապոնիան հին ու զարգացած մշակույթի երկիր է. ուշագրավ են հին և ժամանակակից վարպետների արվեստը, բնապատկերային գեղանկարչությունը, ճենապակու արվեստը, ճարտարապետությունը, թատրոնը, տիկնիկային թատրոնը։ Հայտնի է հատկապես Կաբուկի թատրոնը, որն սկիզբ է առել թափառաշրջիկ երգիչների ու պարողների կատարումներից և մինչև օրս էլ տարածված է ժողովրդի մեջ։ Ճապոնացիները հայտնի են ծաղկեփնջեր կազմելու և գաճաճ ծառեր մշակելու յուրահատուկ արվեստով։ Համաշխարհային ճանաչում են գտել ճապոնական ձյուդո, կարատե, սումո մարզաձևերը։

Ճապոնիան հայտնի է իր հրաշալի ճարտարապետական ու պատմական հուշարձաններով՝ Բուդդայի հսկայական արձաններով ու տաճարներով, մեհյաններով, գեղատեսիլ լանդշաֆտային զբոսայգիներով և թագավորական դղյակներով։ Ճապոնական հուշարձանների մեջ առանձնահատուկ տեղ ունի Հիրոշիմայի՝ ատոմային ռմբակոծության զոհերի հուշահամալիրը, որն ամեն տարի օգոստոսի 6-ին իր զանգերի տխուր ղողանջով ամբողջ աշխարհին հիշեցնում է 1945 թ-ի այդ մեծ ողբերգության մասին։

Ժամանակակից ճարտարապետությունն աչքի է ընկնում տնտեսական նպատակահարմարարություններով պայմանավորված ֆուկցիոնալությամբ և մինիմալիստական լուծումներով։ Ամեն ինչ շատ պրակտիկ է, հարմար՝ ապրելու, ստեղծագործելու, աշխատելու և կրթվելու համար։ Ժամանակակից տեխնալոգիաները թույլ են տալիս կառուցելու երկնաքերներ, կամուրջներ, թունելներ և այլ ինժեներական կառույցներ, ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս՝ ամբողջ աշխարհում։

Չափազանց բարդ ու հետաքրքրական են ճապոնական գրերը։ Նրանց հիմքում ընկած է 6-ից 8-րդ դարերում չինացիներց փոխառնված և ճապոներենի առանձնահատկություններին հարմարեցված հիերոգլիֆները։ Թերթ կարդալու համար, օրինակ, անհրաժեշտ է իմանալ մոտ երկու հազար նշան, իսկ դրանց ընդհանուր թիվը տասը հազարից ավելի է։ Իհարկե, դժվար է դրանք բոլորը հիշելը, և ճապոնացիները գրքերում այս կամ այն նշանին հանդիպելիս հաճախ դիմում են բառարանի օգնությանը։

Միաժամանակ Ճապոնիայում գոյություն ունի վանկային այբուբեն։ Տեքստերի բառերի մեծ մասի արմատները գրվում են հիերոգլիֆներով, իսկ քերականական վերջավորությունները՝ վանկակազմիչ այբուբենով։ Տեքստերը կարդացվում են վերևից ներքև և աջից ձախ։ Եվ չնայած նշված բարդություններին՝ Ճապոնիան համատարած գրագիտության երկիր է։ Վեց տարեկանից երեխաները հաճախում են դպրոց, իսկ տասնամյա կրթությունը պարտադիր է։ Բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումը վճարովի է, բայց կան նաև անվճար պետական համալսարաններ, որտեղ ընդունվելու համար պետք է հաղթահարել մրցակցային մեծ դժվարություններ։

Բավականին հարուստ և բազմազան է նաև Ճապոնիայում ստեղծված գլուխկոտրուկների տեսականին։ Աշխարհում շատ տարածված են ճապոնական խաչերիզները, թվային դաշտերով գլուխկոտրուկները։ Հայտնի է թղթի կտորից ստեղծվող ֆիգուրներ պատրաստելու արվեստը։

Ճապոնական երգարվեստի վրա իր խորն ազդեցությունն են թողել ժամանակակից արևմտյան և՝ նամանավանդ ամերիկյան երաժշտական ուղղություններն ու ոճերը։ Ճապոնացիներն ամեն կերպ ձգտում են երգարվեստի հարցում լինել ժամանակակից։ Միևնույն ժամանակ Ճապոնիայում հարգի են ավանդական ճապոնական երգ-երաժշտությունն ու նրանց հիման վրա մշակված ուղղությունները։ Ամբողջ աշխարհում հայտնի է և տարածված XX դարի 70-ականներին ստեղծված՝ երգի երաժշտության ձայնակցությամբ երգելու ձևը։

Հարյուրամյակներ առաջ ստեղծված մշակութային արժեքներից շատերն այսօր նույնպես ունեն լայն տարածում ունեն և կազմում են ժամանակակից Ճապոնիայի մշակույթի անբաժան մասը։ Դրանցից է նաև հատուկ ձևով կրթված և դաստիարակված կանանց կողմից մատուցվող ծառայությունները։

10.10.2019

Տիգրանակերտը պատմական Հայաստանի արքայանիստ քաղաքն էր Աղձնիք նահանգում։ Հայկական բանակի գլուխն անցած՝ Տիգրան Մեծը իրար հետևից հնազանդեցնում է հարևան մեծ ու փոքր թագավորությունները՝ Հայաստանի սահմանները հասցնելով Միջերկրական ծովից մինչև Կասպից ծով, Քուռ գետից մինչև Միջագետք։

Տիգրան Երկրորդի տերությունն ընդարձակվել էր առավելապես հարավից։ Արտաշատը, ինչպես նաև հինգ հարյուր հազար բնակիչ ունեցող Անտիոքը գտնվում էին նոր տերության հյուսիսային և հարավային մասերում և որպես մայրաքաղաք հարմար չէին։

Մ.թ.ա. 70-ական թվականներին Աղձնիքում՝ Արևմտյան Տիգրիսի ձախակողմյան վտակ Քաղիրթ գետի հովտում, հիմնադրվում է նոր մայրաքաղաք Տիգրանակերտը։ Ըստ հույն պատմագիր Ապիանոսի՝ քաղաքը կառուցվում է Տիգրանի թագադրության վայրում։

Այն շրջապատված է եղել քսանհինգ մետր բարձրություն ունեցող պաշտպանական հզոր պարիսպով, պալատը՝ լճերով ու զբոսայգիներով, ունեցել է միջնաբերդ և բազմաթիվ այլ կառույցներ։ Կարճ ժամանակում Տիգրանակերտը դառնում է Հայաստանի և Առաջավոր Ասիայի շքեղ, բազմամարդ ու հարուստ քաղաքներից մեկը։

Home ֆիլմի վերլուծություն

“Տուն” ֆիլմը պատմում է մեր երկրագնդի ստեղծման, բնակչության և խնդիրների մասին:

Տուն Ֆիլմը ցույց է տալիս Երկրի վրա կյանքի բազմազանությունը և ինչպես է մարդկությունը սպառնում մոլորակի էկոլոգիական հավասարակշռությանը:

Մեր Երկիր մոլորակի մթնոլորտը աղտոտված է,գնալով Օվկիանոսի ջուրը աղիանում է:Արխիոբակտերիաները համարվում են մեր մոլորակի նախնիները,Ջրի քանակը Երկրի վրա միշտ նույնն է:Սիբիրում ջուրը պինդ վիճակում ստեղծում է սառուցներ որը պաշտպանում է ջրի տակ եղած կենդանի աշխարհը:Վտանգավոր ու անպետք կենդանիներ չկան բնության մեջ ամեն ինչ հավասարակշռված է:Մեր նախնիները միշտ փնտրում էին արևոտ վայրեր,և որտեղ սնունդ կար,հետո այդպիսի վայրերում էլ կառուցեցին բնակավայրեր:

Մարդկանց ռեվոլության սկսվեց երբ մարդիկ սկսեցին հողագործությամբ զբաղվել:հիմնական սնունդը դարձավ ցորենը:Մեր հիմնական խնդիրը ինչպես բոլոր օրգանիզմների երկրի վրա,մեզ կերակրելն է:Հողագործությունը դարձավ ավանդույթ,որը մարդիկ փոխանցում են իրար սերնդե սերունդ:

Երկրորդ մակարդակը մարդկանց սկսվեց երբ հայտնաբերեցին նաֆթը:Որը արտադրում էր բնությունը:Մարդիկ սկսեցին տեղափոխվել քաղաքներ:Սկսեցին երկնաքերեր կառուցվել:ԱՄՆ-ն առաջինը սկսեց նաֆթը օգտագործել որպես աշխատող ուժ:

Հողագործությունը զարգացավ և նոր խնդիր առաջացավ,մակաբույծների հայտնվելը:

Դրանից հետո սկսեցին ցորենի դաշտեր ցանել:Կան շատ դաշտեր որոնց բոլոր պտուղները մինչ օրս հավաքվում են և մեկնում ուղիղ սուպերմարկետ:Ժամանակակից Գյուղատնտեսությունը հիմնված է նաֆթի վրա:Ու մարդկության համար մեծ դեր ունի նաֆթը:

Մեքենաների առաջանալուն պես բոլոր տները սկսեցին նմանվել հսկայական դղյակների,իրենց ավտոտնակների շնորհիվ:

Գնալով երկիր մոլորակի բնապաշարները կվերջանան,Արդեն միջերկրային առեվտուրը 20 անգամ մեծացել է:

Ամեն տարի Երկրի վրայից անհետանում է 13 մլն հեկտար անտառ, որի պատճառով էլ նվազում է օզոնային շերտը:

Թրաֆիքինգ

Թրաֆիքինգը ,մարդկանց՝ ստրկական, սեռական, բռնի և չնչին վարձատրությամբ աշխատանքի տեսքով անօրինական շահագործումն է։ Այն ծանր, անդրսահմանային, կազմակերպված հանցագործություն է և նույնչափ շահութաբեր է, ինչ թմրամիջոցների և զենքի ապօրինի վաճառքը։ Անձանց, հատկապես կանանց և երեխաների թրաֆիքինգը կանխարգելելու, զսպելու և պատժելու մասին արձանագրությունը ընդունվել է Միավորված ազգերի կազմակերպության կողմից 2000 թ., Իտալիայի Պալերմո քաղաքում և այն ՄԱԿ-ի՝ «Անդրազգային կազմակերպված հանցագործությունների դեմ» կոնվենցիայի մաս կազմող միջազգային համաձայնագիր է։ Թրաֆիքինգի մասին արձանագրությունն այդ կոնվենցիայում հավելված երեք արձանագրություններից մեկն է։
Այս արձանագրությունն ավելի քան կես դարվա մեջ առաջին գլոբալ օրինական փաստաթուղթն էր թրաֆիքինգի դեմ։ Այն նաև հանդիսանում է թրաֆիքինգի զոհերի իրավունքների պաշտպանության փաստաթուղթ։ Արձանագրությունը տալիս է հետևյալ սահմանումները.

  1. Մարդկանց առևտուր է համարվում շահագործման նպատակով իրականացվող մարդկանց հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ ստանալը բռնի ուժով կամ առևանգման, խարդախության, խաբեության, իշխանությունը կամ վիճակի խոցելիությունը չարաշահելու կամ ուրիշ անձի կողմից վերահսկվող անձի համաձայնությունն ստանալու համար վճարումների կամ շահերի ձևով կաշառելու ճանապարհով։ Շահագործումը նվազագույնը ներառում է այլ անձանց՝ մարմնավաճառության մեջ ներքաշումը կամ սեռական շահագործման այլ ձևերը, հարկադիր աշխատանքը կամ ծառայությունները, ստրկությունը կամ ստրկությանը համանման սովորույթները, անազատ վիճակը կամ մարմնի մասերը կորզելը,
  2. մարդկանց առևտրի զոհի համաձայնությունը այնպիսի շահագործմանը, որի մասին խոսվում է հոդվածի (1) կետում, հաշվի չի առնվում, եթե օգտագործվել է (1) կետում նշված ներգործություններից որևէ մեկը,
  3. շահագործման նպատակով երեխա հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ ստանալը համարվում է մարդկանց առևտուր, նույնիսկ այն դեպքում, եթե դրանք կապված չեն (1) ենթակետում նշված ներգործության միջոցներից որևէ մեկի կիրառման հետ,
  4. «երեխա» նշանակում է ցանկացած անձ, որի 18 տարին չի լրացել։

Թրաֆիքինգի մասին արձանագրությունն օրինականացվել է և ուժի մեջ է 2003 թ. դեկտեմբերի 25-ից։ Թրաֆիքինգը Հայաստանում «փակ թեմա» է համարվում, մինչդեռ հայ աղջիկները նույնպես դառնում են դրա զոհը։ Թրաֆիքինգի մասին է սփյուռքահայ գրող-բանաստեղծ Վահան Զանոյանի «Հեռավոր մի տեղ» վեպը, որը գրվել է անգլերենով, ապա թարգմանվել է հայերեն.մեծ արձագանք է ստացել ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Ամերիկայում, Հայաստանում և Չիանաստանում։ Հեղինակը շատ ծավալուն աշխատանք է տարել գրքի ստեղծման համար։ Նա հանդիպել է Դուբայում գտնվող հայ աղջիկների հետ, ինչը շատ վտանգավոր էր և գրեթե անհնար։ Գրքի վաճառքից ստացվոծ ամբողջ հասույթը տրամադրվում է երկու կազմակերպությունների, որոնցից մեկը զբաղվում է թրաֆիքինգի զոհերի վերադարձմամբ և վերաինտեգրմամբ, իսկ մյուսը հավաքագրում է փողոցներից թափառական, մուրացկան երեխաներին, որոնք և թրաֆիքինգի պոտենցյալ զոհերն են։

Հայոց լեզու և գրականություն

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Էկոլոգիա

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Լիլիթ Յախինյան

Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր 12-րդ դասարանների կազմակերպչի բլոգ

Արման Պողոսյանի բլոգ

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ավագ դպրոց 12-5 դասարան

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы