Ռեյ Բրեդբերի

Ռեյ Բրեդբերի, ամերիկացի հեղինակ և սցենարիստ։ Ծնվել է 1920թ օգոստոսի 22-ին Իլինոյս նահանգի Ուոկիգան քաղաքում։

Նա աշխատել է բազմաթիվ ժանրերով, ինչպիսիք են ֆենտեզիգիտաֆանտաստիկանսարսափ և առեղծվածային գեղարվեստական ժանրերում։ Նա հայտնի է իր «451 աստիճան ըստ Ֆարենհայթի» (1953), սարսափ-պատմվածքների ժողովածուներով, ինչպես նաև «Մարսյան քրոնիկոնը» (1950) պատմվածքների ժողովածուով։ Բրեդբերին 20-21-րդ դարերի ամենանշանավոր գրողներից մեկն է։ Չնայած նրան,որ գրողի գործերը հիմնականում ֆենթըզի ժանրում են, նա իրեն փորձել է նաև այլ ժանրերում։

Նա բազմաթիվ մրցանակների դափնեկիր է, որոնցից է 2007 թվականի Պուլիցերի մրցանակը։ Բրեդբերին նաև գրել է սցենարներ տարբեր հեռուստատեսային հաղորդումների համար, որոնցից է «Մոբի Դիք» հաղորդումը։ նրա աշխատանքներից շատերը տեղ են գտել տարբեր կոմիքսնեում, հաղորդումներում և ֆիլմերում։ Իր մահից հետո Նյու Յորք Թայմս ամսագիրը գրել է, որ նա է պատասխանատու գիտաֆանտաստիկան գրականություն «մտցնելու» համար[15]։

Բրեդբերին գրել է շատ հոդվածներ մշակութի և արվեստի վերաբերյալ, որոնցով գրավել էր քննադատների ուշադրությունը։ Նա նկատել էր, որ «451 աստիճան ըստ Ֆարենհայթի» գործը կարող էր հասցնել խելացնորության։

«Երբ ես գրում էի «451 աստիճան ըստ Ֆարենհայթի» նովելը, ես մտածում էի, որ նկարագրում էի այն աշխարհը, որը կարող էր լինել հինգ տասնամյակ հետո։ Բայց մի քանի շաբաթ առաջ Բեվերլի Հիլսում ամուսիններ անցան իմ կողքով, ովքեր քայլում էին իրենց շան հետ։ Ես կանգնեցի և նայեցի նրանց ետևից։ Ես ապշել էի։ Կնոջ ձեռքում կար ծխախոտի տուփի չափ ռադիո, որից կախված լարերը ձգվում էին նրա ականջների մեջ։ Նա չէր նկատում ամուսնուն և շանը։ Նա լաց էր լինում և դանդաղ քայլում էր։ Սա հորինված պատմություն չէ»։

1982 թվականի հոդվածում նա գրել է․ «Մարդիկ խնդրում են, որ ես գուշակեմ ապագան, երբ միակ բանը, որ ես ուզում եմ անել ՝ այն կանխելն է»[48]։

1956 թվականի մայիսի 24-ին, Բրեդբերին հայտնվեց Հոլիվուդի հեռուստահաղորդումներից մեկում, որի հաղորդավարն էր Գրուչո Մարքսը։ Հաղորդման սկզբում Բրեդբերին քննարկեց իր գրքերից և այլ գործերից մի քանիսը, որոնց մեջ էր նաև «Այն աշխարհը, որը երեխաներն են ստեղծել» ստեղծագործությունը[49]։

11.21.2019

Առաջադրանք

  1. Գտիր ստորոգյալները, որոշիր տեսակները 
  • Ամպրոպից հետո աշխարհը և դու հասկանալի եք լինում ավելի։ Ենթակա- աշխարհը և դու Ստորոգյալ- հասկանալի եք լինում
  • Իմ աչքերի մեջ այնքան կրակներ եմ մարել ես։
  • Ջուրը տվեց հողին ծարավ, տիղմ ու փրփուր՝ ծովին ծարավ, այս էր ամբողջը։ Ենթակա-Ջուրը Ստորոգյալ- տվեց
  • Եվ մենք ավելի սիրով ենք իրար «բարի լույս» ասում։Ենթակա- Մենք Ստորոգյալ-սիրով ենք ասում
  • Բանաստեղծություն գրելու պահին ամբողջ աշխարհը իմ տեղն ու տունն է։

2. Գտիր համաձայնության սխալները.

  • Ողջ ժողովուրդը պապանձված կանգնել էր Բուղայի մահացու սպառնալիքի առաջ։
  • Այս ամենը վկայում է, որ վերահսկողությունը պատշաճ մակարդակի վրա չի եղել։
  • Զոհրակի զորքը սրընթաց անցավ գետը և սկսվեց մարտը։
  • Բանե կա, որ եթե իմանաս, կզայրանաս։
  • Դրսում ցուրտ էր, և ոչ մի մարդ, ոչ մի կենդանի չէր երևում։
  • Պետական բոլոր մուծումները ձեռնարկության կողմից կատարվել են ժամանակից շուտ։
  • Այդ օրը պահարանից անհետացան ամուսնու նվիրած մատանին, մի քանի ուրիշ զարդեր։
  • Պարզ դարձավ՝ ամբոխը չէր հավատում իրենց առաջնորդին։
  • Ե՛վ քույրը, որ նեղացել էր իրենից, և՛ հայրը, որ ասես ոչինչ չէր նկատում, և՛ մայրը, որ հաշտության եզրեր էր փնտրում բոլորի միջև, այդ պահին նրա հոգին չէր մխիթարում։
  • Ո՛չ ստացած աշխատավարձը, ո՛չ հարազատների ապահովությունը, ո՛չ երեխաներին կրթության տալու լայն հեռանկարը չէին ստիպում նրան ստրկանալ։
  • Անդրադառնալով ռուս-ուկրաինական վեճին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները հաստատել էր, որ պաշտոնական Մոսկվան քաղաքական ճնշում է գործադրում հարևանների վրա։

Խրախուսանք և պատիժ

Պատիժ

Պատժի և խրախուսանքի հիմնարար կանոնները

  • Պատիժը չպետք է վնասի երեխայի հոգեբանական և ֆիզիկական առողջությանը,
  • Եթե կասկածում եք պատժել թե ոչ, միանշանակ ` մի´ պատժեք,
  • Ամեն մի զանցանքի համար ` մեկ պատիժ,
  • Երեխան չպետք է խուճապի ենթարկվի, եթե հասկանում է, որ պատժվելու է, քանի որ դա վկայում է, որ երեխայի հանդեպ հաճախակի դաժան վերաբերմունքն է ցուցաբերվում,
  • Մի´ վիրավորեք և ցածրացրեք երեխային, ձեր կարգավիճակը և ուժը մի օգտագործեք նրան նսեմացնելու համար. եթե երեխան չի ընդունում իր արարքի վատ լինելը, ապա նա պատիժը կհամարի անարդարացի:

Երբեք մի´ պատժեք

  • —  ուտելիքից զրկելով
  • —  խփելով
  • —  անթույլատրելի բառերով վիրավորելով
  • —  անկյուն կանգնեցնելով
  • —   ստորացնելով հասարակական վայրերում
  • —  գոռալով

Շատ հաճախ պատիժը չի ուղղում երեխայի վարքը, այլ միայն արտաքին փոփոխության է բերում. հնարավոր է առաջանա ծնողի հանդեպ թշնամանք, երեխան վախենում է կորցնել նրա սերը և դառնում է կամազուրկ, ցուցադրում իրենից սպասվող վարք:

Պատիժը կարող է փոխարինվել այլ միջոցառումներով`

  • Զինվեք համբերությամբ, սա ամենամեծ օգնականն է ծնողի համար
  • Բացատրություն. պետք է հակիրճ բացատրել թե ինչու է իր արաքը սխալ
  • Սովորեցրեք երեխային գնահատել իր վարքը, սա ինքնավերահսկողության, ինքնորոշման և ինքնաքննադատման հասնելու ճիշտ ճանապարհն է
  • Զրկեք երեխային իր սիրելի խաղալիքից կամ զբաղմունքից
  • Երեկոյան, բայց ոչ քնելուց առաջ զրուցեք, քննարկեք երեխայի այդ օրվա արարքը
  • Տանը ստեղծեք <<չմտածված արարքների անկյուն>>, որտեղ երեխան կնստի/այլ ոչ թե կկանգնի/ և կմտորի իր արաքի մասին:

Այսպիսով ցանկացած  պատժից առաջ բացատրեք երեխային թե ինչու է նա պատժվում,  ապա գրկեք և ցուց տվեք, որ անկախ ամեն ինչից նա սիրված է:

Խրախուսանք

Խրախուսանք

  • —  Գնահատական տվեք երեխայի արարքին, այլ ոչ թե նրա անձին
  • —  Գովեք երեխային չափի մեջ, այլապես այն կկորցնի իր կարևոր նշանակությունը
  • —  Բնականոն վարքի և գործողությունների համար մի գերագնահատեք 
  • —  Մի օգտագործեք գումարային խրախուսանք
  • —  Խրախուսանքը միշտ իրականացրեք այնպես, որ արդարացի համարվի ընտանքի բոլոր երեխաների կողմից
  • —  Խրախուսելի պետք է լինի իրականացված գործողությունը, այլ ոչ թե հրահանգված գործողությունը
  • —  Սովորեցրեք ձեր երեխային

Հայոց լեզու և գրականություն

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Էկոլոգիա

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Լիլիթ Յախինյան

Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր 12-րդ դասարանների կազմակերպչի բլոգ

Արման Պողոսյանի բլոգ

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ավագ դպրոց 12-5 դասարան

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы