Առաջադրանք
- Գտիր ստորոգյալները, որոշիր տեսակները
- Ամպրոպից հետո աշխարհը և դու հասկանալի եք լինում ավելի։ Ենթակա- աշխարհը և դու Ստորոգյալ- հասկանալի եք լինում
- Իմ աչքերի մեջ այնքան կրակներ եմ մարել ես։
- Ջուրը տվեց հողին ծարավ, տիղմ ու փրփուր՝ ծովին ծարավ, այս էր ամբողջը։ Ենթակա-Ջուրը Ստորոգյալ- տվեց
- Եվ մենք ավելի սիրով ենք իրար «բարի լույս» ասում։Ենթակա- Մենք Ստորոգյալ-սիրով ենք ասում
- Բանաստեղծություն գրելու պահին ամբողջ աշխարհը իմ տեղն ու տունն է։
2. Գտիր համաձայնության սխալները.
- Ողջ ժողովուրդը պապանձված կանգնել էր Բուղայի մահացու սպառնալիքի առաջ։
- Այս ամենը վկայում է, որ վերահսկողությունը պատշաճ մակարդակի վրա չի եղել։
- Զոհրակի զորքը սրընթաց անցավ գետը և սկսվեց մարտը։
- Բանե կա, որ եթե իմանաս, կզայրանաս։
- Դրսում ցուրտ էր, և ոչ մի մարդ, ոչ մի կենդանի չէր երևում։
- Պետական բոլոր մուծումները ձեռնարկության կողմից կատարվել են ժամանակից շուտ։
- Այդ օրը պահարանից անհետացան ամուսնու նվիրած մատանին, մի քանի ուրիշ զարդեր։
- Պարզ դարձավ՝ ամբոխը չէր հավատում իրենց առաջնորդին։
- Ե՛վ քույրը, որ նեղացել էր իրենից, և՛ հայրը, որ ասես ոչինչ չէր նկատում, և՛ մայրը, որ հաշտության եզրեր էր փնտրում բոլորի միջև, այդ պահին նրա հոգին չէր մխիթարում։
- Ո՛չ ստացած աշխատավարձը, ո՛չ հարազատների ապահովությունը, ո՛չ երեխաներին կրթության տալու լայն հեռանկարը չէին ստիպում նրան ստրկանալ։
- Անդրադառնալով ռուս-ուկրաինական վեճին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները հաստատել էր, որ պաշտոնական Մոսկվան քաղաքական ճնշում է գործադրում հարևանների վրա։
