Ամեն մի հասարակարգի նյութական հիմքը մարդկանց աշխատանքային գործունեությունն է։Առանց աշխատանքի անհնարին է ինչպես առանձին անհատների, այնպես էլ ողջ հասարակության և պետության գոյությունը։Աշխատանքի շնորհիվ մարդը ստեղծում է նյութական և հոգևոր արժեքներ։
Վաղուց անցել են այն ժամանակները,երբ մարդիկ իրենց կենսական պահանջմունքները կարող էին բավարարել բնությունից տրված պատրաստի միջոցներով։ Հասարակական կյանքի վերափոխման հետ միասին ընդարձակվել են մարդկանց պահանջմունքները և,դրան զուգահեռ,աճել է աշխատանքի դերն ու նշանակությունը։
Աշխատանքը այն բացառապես մարդկային գործունեություն է,որը ներառում է մարդկանց աշխատուժի (աշխատելու ունակություն) և արտադրության միջոցների միասնություն։
