Անձի սոցիալականացում

Սոցիալիզացիայի (անձնավորվելու) ողջ ընթացքն ի վերջո հանգում է նրան, որ անհատը անձ է դառնում՝ ձեռք բերելով հասարակական պատմական փորձը, այնուհետև իր վրա է վերցնում այդ փորձը մատաղ սերնդին փոխանցելու պարտականությունը։

Դրա համար էլ մարդու սոցիալականացումը (սոցիալիզացիան) հասարակական-պատմական փորձի յուրացման և օգտագործման տեսանկյունից բաժանվում է երկու  շրջանի։


Առաջին շրջանը վաղ սոցիալիզացիան է, որն ընդգրկում է մինչն երիտասարդության տարիքի վերջը, իսկ մյուս շրջանը՝ դրանից հետո ընկած շրջանները։  


Երկրորդ շրջանում մարդն իր սովորածը, ձեռք բերածը ավել կամ պակաս հարստացված ձևով հաղորդում է կրտսեր սերնդին։ Բայց այդ փորձի ընդունումն ու հաղորդումը այդքան էլ հեշտ ու խաղաղ չի ընթանում, նորից առաջանում են սերունդների միջև հարաբերությունների բազմաթիվ պրոբլեմներ։


1.    Սկզբնական սոցիալիզացիայի կամ ադապտացիայի փուլ։
Դա ընդգրկում է ծնված օրվանից մինչ դեռահասության տարիքը, որի ընթացքում երեխան սոցիալական (մեծերի) փորձը յուրացնում է ոչ քննադատաբար, հարմարվում է սոցիալական միջավայրին և դրա պահանջներին, ընդօրինակում է մեծերի վարքն ու գործողությունները։


2.    Անձնավորման փուլ։ Այս ժամանակաշրջանում երեխայի մեջ դրսևորվում է իրեն ուրիշներից անջատելու ցանկություն, նա քննադատական վերաբերմունք է արտահայտում վարքի հասարակական նորմերի նկատմամբ։ Այս փուլը ինքնորոշման փուլ է (աշխարհը և ես)   որովհետև դեռահասի աշխարհայացքն ու բնավորությունը դեռևս անկայուն են։ Իսկ պատանեկության տարիքը (18-25 տարեկան) բնութագրվում է որպես համեմատաբար կայուն սոցիալիականացման տարիք, որի ընթացքում մշակվում են անձի կայուն հատկությունները։


3.    Ինտեգրացիայի փուլ, որի ընթացքում անձի մեջ ցանկություն է առաջանում հասարակության մեջ իր տեղը գտնելու, հասարակության մեջ ներառվելու համար :

4. Աշխատանքային փուլ ընդգրկում է ծերությունը, որը էական ներդրում է բերում սոցիալական փորձի վերարտադրման գործում՝ այն նոր սերնդին փոխանցելու գործընթացում։


 Անձը իր կյանքի գործունեության ընթացքում կատարում է բազմաթիվ սոցիալական դերեր, հանդես գալիս դերերում։ Այդ պատճառով էլ սոցիալական դերը և դրանով պայմանավորված դերային վարքագիծը անձի սոցիալական վարքից վերցրած կողմն է։

Սոցիալական դերը տվյալ անձից սպասվող հավանության արժանացած վարքի այն նորմատիվ ձևն է, որի օգնությամբ անձը գրավում է որոշակի դիրք հասարակական և միջանհատական հարաբերություններում։

Խառնվածք

Խառնվածքը շատ թե քիչ կայուն տիպոլոգիական հատկանիշների ամբողջություն է, որը բնութագրում է անհատի հոգեկան գործընթացների և վարքի դինամիկ առանձնահատկությունները, դրանց ուժը, առաջացման, ընթացքի և դադարի արագությունը, ինչպես նաև ազդում են կենսագործունեության հուզական և էներգետիկ տոնուսի վրա։

Խառնվածքը հիմնականում պայմանավորված է մարդու բնածին, ժառանգական հատկություններով և համեմատաբար կայուն է, սակայն կարող է մարդու օնտոգենեզի ընթացքում կրել որոշակի փոփոխություններ՝ դաստիարակության և շրջակա միջավայրի ազդեցության շնորհիվ, գոյություն ունեն նաև խառնվածքի տարիքային փոփոխություններ։ Սակայն այդ փոփոխությունները կատարվում են շատ դանդաղ, միայն սահմանափակ սահմաններում և չեն վերաբերում նյարդային գործունեության ընդհանուր տիպին, այդ իսկ պատճառով դրանք հաճախ անտեսվում են, և խառնվածքի ձևավորման հարցում առաջնահերթությունը տրվում է ժառանգական գործոնին։ Խառնվածքը պայմանավորում է մարդու գործունեության ձևական առանձնահատկությունները և ուղղակիորեն չի ազդում դրա իմաստային պարունակության վրա։ Ինչպես նշում է Ստրելյաուն այն ցույց է տալիս, թե «ինչպես» է ընթանում այս կամ այն գործընթացը, և այդ ձևական հատկանիշները, որոնք պայմանավորված են խառնվածքով, չեն փոփոխվում և նույնական են ցանկացած տիպի գործունեության համար[1]:

«Կղզի» մուլտֆիլմի վերլուծություն

Մուլտֆիլմում ներկայացված են այնպիսի բնապահպանական խնդիրներ ինչպիսիք են ծառահատումները, նավթահանքերի շահագործումը, շրջակա միջավայրի աղտոտումը։ Մուլտֆիլմում ներկայացված է մի հասարակ մարդ որ ըկել էր մի կղզի և այնտեղ  մնացել էր երկար տարիներ։Այստեղ տեղի ունեցող գործողությունները պատմում են մարդկանց վերաբերմունքի մասին բնության և առհասարակ շրջակա միջավայրի նկատմամբ։ Մարդիկ չեն հասկանում,որ բնության մի մասնիկն է հենց ինքն անհատն և կարևոր գործառույթ է մարդակենտրոն լինելը և միմյանց օգնելը։Միևնույն ժամանակ պետք է հասկանանք որ միայն բնության ռեսուսները սպառելով կնպաստենք կանաչ միջավայրի վերացմանը և պետք է նպաստենք բնության բարիքների արդյունավետ սպառմանը և վերարտադրմանը։

Հարց Արվեստագետին

Հարց Վիգեն Ավետիսին։

1.Դուք ձեր քանդակների մեջ տեսնում եք գեղեցիկի կատարելություն

2.Ինչպես եք վերաբերվում ձեր քանդակներին

Իրանի և Ամերիկայի միջև դրությունը

Հունվար 8-ի Իրաքում հրթիռակոծվել են Այն ալ-Ասադի և Էրբիլի ռազմաբազաները, որտեղ տեղակայված են ամերիկյան և կոալիցիոն զինված ուժերը, և մի շարք այլ ռազմական օբյեկտներ: Հարձակման համար պատասխանատվությունը ստանձնել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը:

Հատուկ հայտարարության մեջ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը զգուշացնում է հնարավոր հետագա հարձակումների մասին Մերձավոր Արևելքի այն երկրների տարածքներում, որոնք, «հարթակ կդառնան Միացյալ Նահանգների կողմից ագրեսիայի»:

Ըստ հայտարարության՝ հրթիռային հարվածները պատասխանն են Միացյալ Նահանգների կողմից իրանցի գեներալ Քասեմ Սուլեյմանիի սպանության։

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Թվիթերում գրել է, թե հրթիռային հարվածները «ինքնապաշտպանության համաչափ միջոց են»։

«Իրանն ինքնապաշտպանության համաչափ միջոցներ է ձեռնարկել՝ համաձայն ՄԱԿ-ի Խարտիայի 51-րդ հոդվածի, թիրախավորելով ռազմակայանը, որտեղից տրվել էր մեր քաղաքացիների և բարձրաստիճան պաշտոնյաների դեմ փոքրոգի զինված հարձակման մեկնարկը», — հայտարարել է Զարիֆը։

«Մենք էսկալացիայի կամ պատերազմի չենք ձգտում, սակայն կպաշտպանենք ինքներս մեզ ցանկացած ագրեսիայից», — շեշտել է Իրանի արտգործնախարարը։

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին հայտարարել է, թե «գիշերվա գործողությունը պարզապես ապտակ էր, բայց Միացյալ Նահանգները պետք է դուրս գա տարածաշրջանից», հաղորդում է IRNA գործակալությունը։

Ավելի վաղ Իրանի խորհրդարանը միաձայն ընդունել է օրենք, որը Պենտագոնը և ԱՄՆ բանակը «ահաբեկիչներ» է ճանաչում:

Միացյալ Նահանգները, Պետդեպարտամենտի խոսնակ Ջոնաթան Հոֆմանի փոխանցմամբ, առայժմ գնահատում է հրթիռային հարվածների հետևանքները։ Հաղորդագրությունների համաձայն՝ Իրանը շուրջ մեկուկես տասնյակ բալիստիկ հրթիռներ է արձակել։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թվիթերում գրել է, թե հարվածներից հետո «ամեն ինչ լավ է», և խոստացել է իրավիճակի վերաբերյալ ճեպազրույց տալ չորեքշաբթի առավոտյան։

«Մեր զինված ուժերը հզորագույնը և լավագույնս զինվածն են՝ աշխարհում որտեղ էլ լինեն», — գրել է ԱՄՆ նախագահը։

Իրանական պետական հեռուստատեսությունը առանց ապացույցներ ներկայացնելու պնդում է, որ հրթիռային հարվածների հետևանքով «առնվազն 80 ահաբեկիչ ԱՄՆ զինվորներ» են զոհվել, Այն ալ-Ասադի ռազմակայանում վնասվել են ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր և այլ սպառազինություն։ Ամերիկյան և իրաքյան աղբյուրների, այդ թվում՝ Էրբիլի քրդերի վկայությամբ, մինչդեռ, հարվածների հետևանքով զոհեր չկան։

Նախորդ օրը Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Մարկ Էսպերը լրագրողներին ասել էր, թե սպասելի է Սուլեյմանիի սպանությանը Իրանի պատասխանը «ինչ-որ ձևով», և իրենք պատրաստ են դրան։

Երկու Արվեստագետ

Իսահակյանը պատմում է երկու տիպի արվեստագետների մասին: Առաջին արվեստագետը աշխատում էր շատ խորհասուզված և ուզում էր շուտ ավարտել իր աշխատանքը: Երբ նա ավարտեց նա շատ գոհ էր իր կատարած աշխատանքից, նա մտածում էր, որ կարողացել է իր ամբողջ հոգու գեղեցկությունն ու խորհությունը արտացոլել իր քանդակի մեջ:  Երկրորդ արվեստագետը իր գործքը անում էր ուրախ զվարթ, չէր շտապում ավարտել: Իսկ երբ ավարտեց, նրա աշխատանքը նրան այդքան էլ չգոհացրեց: Նա կարծում էր, որ իր մոտ չի ստացվել իր հոգու գեղեցկությունը արտացոլել իր քանդակում, նրան հաջողվել է միայն դրա մի չնչին մասը: Նա որոշեց քանդել իր գործը, բայց քանի որ ժողվուրդը շատ էր հավանել, որոշեց թողնել: 

Իմ կարծիքով իսկական արվեստագետը երբեք չպիտի բավարարվի իր աշխատանքով, նա միշտ պիտի անբավարարության զգացում ունենա, մտածի որ կարող էր ավելի լավը անել, նա միշտ պիտի ձգտի ավելիին, որ կարողանա ավելի լավ արտահայտել հոգու գեղեցկությունը, որ կատարելագործվելու տեղ ունենա, և որ ամեն միհաջորդ աշխատանք նախորդից ավելի լավը լինի:

Ես նույնպես այդպիսին եմ: Միշտ ինչ որ բան սարքելիս մտածում եմ, որ այս հատվածը լավ չի եղել, որ կարող էի ավելի լավ անել, իմ արածի մեջ չեմ տեսնում այն, ինչ որ կուզենայի: Եվ հաջորդ անգամ աշխատում եմ իմ նկատած թերությունները ուղղել ավելի լավը դարձնելու համար, բայց միևնույն է, ինչքան էլ որ իմ ուզածով է լինում, մեկ է, մի փոքր բան պիտի լինի որ դուրս չգա: 

Ժպիտը.Ռեյ Բրեդբերի

Պատմվածքը սկսում է գարշելի միջավայրի նկարագրությամբ, սակայն շատ ժամանակ չի պահանջվում հասկանալու համար, որ դա մեր մոլորակի ապագան է: Ժամանակակից տեխնոլոգիաները և դրանց արդյունքում ստեղծված ամեն ինչ Երկիր մոլորակը դարձրել են ամայի տափաստան, որի բնակիչներն ատում են իրենց նախնիներին ու այն ամենը, ինչ նրանք են ստեղծել:Ատելությունն այնքան խորն է նախորդների նկատմամբ, որ կուրացրել է ամեն զգացում, կուրացրել այն աստիճան, որ մարդիկ ընդունակ չեն անգամ լավը տեսնել ու հրապարակում դրված գեղանկարչության գլուխգործոց Մոննա Լիզայի դիմանկարին հերթով թքում են:

Պատմվածքում նկարի միջոցով հեղինակը իր վերաբերմունքն է արտահայտում ժամանակակից կյանքի նկատմամբ: Իհարկե մեր կյանքում կան շատ վատ բաներ, իհարկե կան կռիվներ, կան բազմաթիվ տեխնիկական նորամուծություններ, որոնք մարդուն հեռացնում են մարդուց, բայց դրա կողքին կա ու շարունակում է լինել արվեստը, որը մարդու հոգին վեհացնում է։

Թոմը՝ այդ ամբոխի մեջ հայտնված միակ երեխան, չի ցանկանալու թքել նկարի վրա, որովհետև հասկանալու է, որ չի կարելի, հետո, երբ նկարը պատառոտեն, Թոմը պետք է նկարի մի կտորը փախցնի ու հենց այստեղ պարզվում է, որ փախցրածը դիմանկարի ժպիտն է:

William Saroyan

William Saroyan was born in August 31 ,1908 in Fresno, California to Armenak and Takuhi Saroyans ,Armenian immigrants from Bitlis,Ottoman Empire. He was an Armenian-American novelist,playwright,and short story writer.

Saroyan decided to become a writer after his mother showed him some of his father’s writings. A few of his early short articles were published in Overland Monthly. His first stories appeared in the 1930s. Among these was «The Broken Wheel», written under the name Sirak Goryan and published in the Armenian journal Hairenik in 1933.Many of Saroyan’s stories were based on his childhood experiences among the Armenian-American fruit growers of the San Joaquin Valley or dealt with the rootlessness of the immigrant.

The short story collection My Name is Aram (1940), an international bestseller, was about a young boy and the colorful characters of his immigrant family. It has been translated into many languages.

Հայոց լեզու և գրականություն

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Էկոլոգիա

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Լիլիթ Յախինյան

Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր 12-րդ դասարանների կազմակերպչի բլոգ

Արման Պողոսյանի բլոգ

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ավագ դպրոց 12-5 դասարան

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы