Պատմվածքը սկսում է գարշելի միջավայրի նկարագրությամբ, սակայն շատ ժամանակ չի պահանջվում հասկանալու համար, որ դա մեր մոլորակի ապագան է: Ժամանակակից տեխնոլոգիաները և դրանց արդյունքում ստեղծված ամեն ինչ Երկիր մոլորակը դարձրել են ամայի տափաստան, որի բնակիչներն ատում են իրենց նախնիներին ու այն ամենը, ինչ նրանք են ստեղծել:Ատելությունն այնքան խորն է նախորդների նկատմամբ, որ կուրացրել է ամեն զգացում, կուրացրել այն աստիճան, որ մարդիկ ընդունակ չեն անգամ լավը տեսնել ու հրապարակում դրված գեղանկարչության գլուխգործոց Մոննա Լիզայի դիմանկարին հերթով թքում են:
Պատմվածքում նկարի միջոցով հեղինակը իր վերաբերմունքն է արտահայտում ժամանակակից կյանքի նկատմամբ: Իհարկե մեր կյանքում կան շատ վատ բաներ, իհարկե կան կռիվներ, կան բազմաթիվ տեխնիկական նորամուծություններ, որոնք մարդուն հեռացնում են մարդուց, բայց դրա կողքին կա ու շարունակում է լինել արվեստը, որը մարդու հոգին վեհացնում է։
Թոմը՝ այդ ամբոխի մեջ հայտնված միակ երեխան, չի ցանկանալու թքել նկարի վրա, որովհետև հասկանալու է, որ չի կարելի, հետո, երբ նկարը պատառոտեն, Թոմը պետք է նկարի մի կտորը փախցնի ու հենց այստեղ պարզվում է, որ փախցրածը դիմանկարի ժպիտն է:
