Որոշել էինք շրջագայել, հավաքել ուշադրության արժանի հինավուրց ավանդությունները, ուսումնասիրել իմ հայրենի լեռնաշխարհի՝ հիացմունք պարգևող պատմական հուշարձանները, ճարտարապետական կոթողները։ Շրջում էինք ձիերով, հաղթահարում լեռնաշղթաների՝ հոգնություն պատճառող բնական խոչընդոտները, անցնում անդնդախոր ձորերով։ Ձիերին ազատ արձակելով՝ նստում էինք բարձունքների վրա, ակնապիշ նայում հազիվհազ նշմարվող օձագալար արահետներին, դիտում բացատները, որտեղ լուսնկա գիշերներին կխտարներն էին խայտում, արջերն էին մռթմռթում, գնում իրենց որջերը։ Ահա փոքրիկ լիճը՝ ալիքների բեկբեկուն արփիափայլով, աչքի պես վճիտ .տեղաբնակները լոռեցուն հատուկ չափազանցությամբ «Ծովեր» են անվանել այն։ Պատահում էր, երբ գիշերը վրա էր հասնում, ճանապարհը վստահում էինք ձիերին։ Սմբակների թափից պոկվում էին քարեր ու գլորվում, և անտառը լցվում էր ահասարսուռ արձագանքներով։
Կենսագրություն 1885-1920։ Վահան Տերյան (իսկական անունը՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան)՝ նշանավոր հայ բանաստեղծ ու հասարակական գործիչ։ Ծնվել է 1885թ հունվարի 28-ին Ախալքալաքի Գանձա գյուղում՝ հոգեւորականի ընտանիքում։ 1897թ Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899թ Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի, Ցոլակ Խանզադյանի եւ այլ՝ ապագայում հայտնի դարձած, անձնավորությունների հետ։ Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906թ, այնուհետեւ ընդունվում Մոսկվայի համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձեռբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։
1908թ Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն, որը շատ ջերմ է ընդունվում թե՛ ընթերցողների, եւ թե՛ քննադատների կողմից։ 1915 «Մշակ» թերթում հրատարկվում է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը։
1917 հոկտեմբերին Տերյանը ակտիվորեն մասնակցում է բոլշեւիկյան հեղափոխությանը եւ այն հաջորդած քաղաքացիական պատերազմին։ Լենինի ստորագրությամբ մանդատով մասնակցում է Բրեստի խաղաղ պայմանագրի ստորագրմանը։ 1919 Տերյանը՝ լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել Թուրքեստան (այժմյան միջինասիական հանրապետություններ), սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում, ուր եւ վախճանվում է 1920թ հունվարի 7-ին։
«Հայ գրականության մեջ իշխող գաղափարը, նրա հիմնական առաջմղիչ ուժը ազգային գոյության, ազգային անկախության գաղափարն է»:
«Մշակույթը որպես սերնդից սերունդ փոխանցվող մի բան՝ իր մեջ պարունակում է ազգային բոլոր գծերը»:
«Լեզուն ազգի հոգին է, կենդանի է այդ հոգին, կենդանի է ազգը, կենսունակ է առաջինը, ուրեմն կենսունակ է նաև երկրորդը»:
«Տաղանդավոր գրողները գեղեցկացնում են գրականությունը, տաղանդավոր մարդիկ զարդարում են կյանքը»:
«Կյանքի մեջ գուցե կեղծիքը այնքան աչք չի ծակում, որքան գրականության մեջ»:
Հայ մեծերը Վահան Տերյանի մասին.
«…Եվ նորից կզգանք, որՄեր սրտին դու մո՛տեսՄորմոքող հրի պես մերՀիվանդ արյան,Որ լուսե երգին քո մերՀոգին կարոտ է,Օ՛, հեռու ընկեր իմ, օ՛,Վահան Տերյան…»: Եղիշե Չարենց
«Տերյանը …. ազնիվ մետաղի պես փայլ տվեց մեր «արքայական» լեզվին, հարստացրեց մեր ազգային քնարերգությունը նոր մոտիվներով ու տաղաչափական ձևերով, նույնիսկ դուռ բացեց նոր հանգի համար…»:
Հանդիպել է քեզ պատմության շեմին, ուղեկցել ամբողջ երիտասարդությունդ և այնուհետև դարձել մշտական բարեկամդ: Նրան ծանոթանալուց է սկսվել գիտակցական կյանքդ, որի թարգմանիչն է դարձել, երբ`ինքդ տակավին եղելես «անլեզու». Սերդես խոստովանել` նրա լեզվով, կարոտդ թեթևացրել նրա բառերով, թախծել ես` նա՛ քեզհետ, երջանկություն դու բերկրանքդ է խոսել նրա բերանով: Նրա մտքերն ու խոհերը, ապրումներն ու հույզերը գիտես անգիր: Պարույր Սևակ
«Նա մի նոր գույնով, մի նոր ձայնով երգեց և՜սերը, և՜հայրենիքը, և՜բնությունը: Նա թարմացրեց հայ պոեզիայի և՜նյութը, և՜լեզուն …. Նրա բանաստեղծություններից անվիճելի մի քանակ կմնան որպես հավերժական արժեքներ բոլոր ժամանակների համար, որպես մարդկային բյուրեղացած զգացմունքներ ու անխառն գեղեցկություններ»: Ավետիք Իսահակյան
«Նա հայ պոեզիան հարստացրեց արևմտա եվրոպական և ռուսական պոեզիայի վերջին նվաճումներով, իր ստեղծագործություններում արծարծեց թեմաներ, որոնք խորթ էին հայ բանաստեղծներին, նոր ռիթ մեր մտցրեց հայկական տաղաչափության մեջ, բացառիկ խստությամբ մոտեցավ բանաստեղծական արվեստին»: Վալերի Բրյուսով
Մեր սիրելի երիտասարդ դասախոսը, որ էնքան բանաստեղծորեն խոսեց մեր տաղանդավոր բանաստեղծ Տերյանի քնարի մասին, հայտնեց նաև մի շատ տարածված կարծիք, թե Տերյանը զուրկ է ղայնությունից և հարազատ չի մեզ։ Ինձ թվում է, որ էդ կարծիքը սխալ է։ Չմտնելով քննության մեջ, թե ինչ է հարազատությունը և ինչ նշաններով է արտահայտվում, ես գտնում եմ, որ նրա թախիծն ու երազները, մշուշն ու աղջամուղջը խորթ չեն մեր երկրին ու մեր հոգուն։ Ես եղել եմ էն երկնքին մոտիկ լեռնադաշտում, ուր ծնվել է Տերյանը, և կարծես թե նա լիքն է էն մշուշային թախիծով ու քնքույշ երազներով, որ բնորոշում են մեր տաղանդավոր բանաստեղծի քնարը։ Վերջապես թախիծն ու երազը խորթ չեն հայի հոգուն, և մենք շատ երազկոտ ժողովուրդ ենք։ Խոսեց և նրա երգերի մոնոտոնության մասին, և լսողները շատ հեշտ կարող են սրա տակ ձանձրալին հասկանալ։ Բայց դուք, ինչպես ամեն բանաստեղծի, էնպես էլ Տերյանի լավ երգերն առեք և բանաստեղծական գոհարներ կտեսնեք, որ ձեզ բարձր գեղարվեստական հաճույքներ կտան։ Չպետք է մոռանալ և էն հանգամանքը, որ Տերյանը դեռ տվել է իր առաջին շրջանի երգերը, և այժմ ինչպես ինքն է գրում իր վերջին երգերից մեկում, նոր արշալույս ու նոր հորիզոն, նոր կյանք է ողջունում։ Հովհաննես Թումանյան
Առաջին համաշխարհային պատերազմումՕսմանյան կայսրության պարտությունից հետո հաղթանակած Դաշնակիցները քրդական պետություն ստեղծելու նախագիծ առաջ քաշեցին 1920 թվականի Սևրի պայմանագրով: Սակայն խոստումը ճկատարվեց, քանի որ երեք տարի անց կնքվեց Լոզանի պայմանագիրը, որով գծագրվեցին ժամանակակից Թուրքիայի սահմանները` թողնելով քրդերին փոքրամասնության կարգավիճակ իրենց երկրներում։
Կրոն
Դավանանքով՝ սուննի, մասամբ շիա մուսուլմաններ են, մասամբ էլ պատկանում են եզդիների, ալիիլահի աղանդներին։
Ծագում և պատմություն
Քրդերի ծագումն ու պատմությունը այդքան էլ լավ չի ուսումնասիրված։ Ըստ ուսումնասիրությունների (Դ.Ն. Մարքենզի և ուրիշներ), քրդերի նախահայրենիքը եղել է Իրանի Պարսք (Ֆարս) նահանգի հյուսիսային շրջանը(Զագրոսի լեռներ)։ Արաբական խալիֆայության կազմավորումից հետո քրդական ցեղերը թափանցել են Հյուսիսային Միջագետք և ընդունել իսլամ, իսկ սելջուկյան թուրքերի տիրապետության ժամանակաշրջանում (XI — XII դդ.) հաստատվել Հայաստանի հարավային նահանգների (Հայոց Միջագետք, Աղձնիք, Կորճայք) որոշ գավառներում։ Քրդերն առաջին անգամ հիշատակվում են XII դարի գրավոր աղբյուրներում՝ որպես վկայակոչուն ու խաշնարած ցեղեր (արաբ միջնադարյան հեղինակները «քուրդ» ցեղանունը հաճախ օգտագործում են «թափառակենցաղ խաշնարած» իմաստով)։ Քրդերը Հայաստանի այլ նահանգներում աստիճանաբար սփռվել են թուրքական սուլթանության տիրապետության հաստատումից (XVI դ.) հետո։ Պատմագիտության մեջ ներկայացվող «Քուրդիստան» կամ «Քըրդըստան» անվանումը օգտագործվում է սոսկ ազգագրական իմաստով (Իրանի Քուրդիստան, Իրաքի Քուրդիստան, Թուրքիայի Քուրդիստան), որովհետև գոյություն չի ունեցել նման քաղաքական միավորում։
Քրդերի բաժանում
Քրդերը բաժանվում են երկու հիմնական մասի՝ հյուսիսային քրդեր կամ քուրմանջներ (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա, Սիրիա, Իրանի և Իրաքի որոշ շրջաններ) և հարավային քրդեր կամ սորաններ (Իրաք և Իրան), որոնք միմյանցից տարբերվում են ազգագրական, մարդաբանական և լեզվական մի շարք հատկանիշներով։
«Ղարաբաղ» տեղանունը հստակ ստուգաբանություն չունի։ Ըստ մեկ ստուգաբանության՝ թարգմանվում է որպես՝ «Սև այգի»։ Ըստ երկորրդ ստուգաբանության՝ «բաղ» արմատով բազմաթիվ տեղանուններ գոյություն ունեին Սյունիքում, Արցախում, Գանձակում և այլուր։ Եվ «Ղարաբաղը» «Բաղաբերդ» տեղանվան պարզ ու սովորական թարգմանությունն է։ «Ղարաբաղի» առաջին՝ «ղարա» մասը հայերեն «բերդ» բառի թարգմանությունն է՝ լ-ր հնչյունափոխությամբ։ Ինչպես օրինակ, Կալա-կարա՝ Կալա, Կալաքենդ (Բերդաշեն), իսկ պաշտոնական փաստաթղթերում՝ Կարաքենդ։ Տեղանվան երկրորդ՝ «բաղ» մասը օտար նվաճողների կողմից չի թարգմանվել։ Այսպիսով՝ Ղարաբաղը Բաղաբերդ տեղանվան քմահաճ թարգմանությունն է։
Հայերենում «Արցախ» և «Լեռնային Ղարաբաղ» տերմիններն օգտագործվում են որպես հոմանիշներ։ Լեռնային Ղարաբաղ տերմինն առաջին անգամ հայտնվել է 1923 թվականին՝ Ադրբեջանի ԽՍՀ կազմի մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածք նկարագրելու համար։ Արցախը կառավարում էր Արանշահիկ տոհմը, որը 11-13 դարերում Սյունիքի թագավորության գահն էր կրում։
Բնակչություն
1989 թվականին Լեռնային Ղարաբաղի, այսինքն ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի բնակչությունը կազմում էր 192 հազար մարդ, որոնցից 76% հայեր, 23% ադրբեջանցիներ, մնացած մասը կազմում էին ռուսները և քրդերը։