Թարգմանություն 18․12․2020

Գույների հոգեբանական ազդեցության մասին

Դեռ Յ.Վ. Գյոթեն նշել է գույների ազդեցությունը տրամադրության վրա , և այդ տեսակետից գույները բաժանել է`

ա) գրգռացնողների,կենդանացնողների, զվարթացնողների և բ) տխուր և անհանգիստ տրամադրություն առաջացնողների։

Առաջիններին նա վերաբերում է կարմրա-դեղին, երկրորդներին կապտա-մանուշակագույն։ Նրանց միջի տարածությունում նա տեղադրել է կանաչ գույնը,որը Գյոթեի կարծիքով,օգնում է ներքին հանգստության և խաղաղության վիճակին։

Հայտնի դեր են խաղում գույների այս էմոցիոնալ ազդեցության վրա,նաև նմանությունները` կապույտը նմանացնում ենք կապույտ երկնքի,կանաչը-կանաչեղենի հետ,կապտա-կանաչը ջրի հետ,նարնջագույն կրակի հետ և այլն։

Գույները արտադրում են որոշակի ֆիզիոլոգական ազդեցություն մարդու մարմնի վրա։

Կարճաժամկետ աշխատանքի դեպքում աշխատանքի արտադրողականությունը աճում է կարմիր գույնով , իսկ կապույտով նվազում։Երկարաժամկետ աշխատանքի դեպքում արտադրողականությունը աճում է կանաչի և նվազում կապույտի և մանուշակագույնի դեպքում։

Ֆ․ Ստեֆանեսկու-Գոանգան հաստատել է , որ վարդագույնի,կարմիրի,նարնջագույնի,դեղին գույների գործողության ժամանակ արագանում և խորանում էն շնչառությունը և զարկերակը,իսկ կանաչի,երկնագույնի,կապույտի և մանուշակագույնի առաջանում է հակառակ էֆեկտը։ Հետևաբար,գույների առաջին խումբը ՝ գրգռիչ է,իսկ երկրորդը ՝ հանգստացնող։

Ըստ արվեստագետների մեկնաբանությունների,կարմիր գույնը — գրգռիչ,տաքացնող,կենդանացնող,ակտիվ, եռանդուն,շատ հարուստ է նմանություններով․նարնջագույնը — ուրախ,զվարթ,կրակոտ, դեղինի ուրախությունը և կարմիրի հուզմունքը միացնող․ դեղինը — տաք,աշխուժացնող,ուրախ,գրավիչ,միքիչ ել սիրախաղ․ կանաչը — հանգիստ,ստեղծում է հաճելի տրամադրություն, հարուստ է նմանություններով․ կապույտը — հանգիստ,լուրջ,քնքուշ,մռայլ,խաղաղ,սենտիմենտալ․ մանուշակագույնը միացնում է կարմիրի և կապույտի էմոցիոնալ ազդեցությունը — միաժամանակ գրավիչ և վանող,կյանքով լի և կարոտ ու տխրություն առաջացնող ։

Հայոց լեզու և գրականություն

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Էկոլոգիա

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Լիլիթ Յախինյան

Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր 12-րդ դասարանների կազմակերպչի բլոգ

Արման Պողոսյանի բլոգ

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ավագ դպրոց 12-5 դասարան

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы