Առաջադրանք

1.Տեսնելով հյուրերին՝ տանտերն ընդառաջ է գալիս ու ասում.
–Մենք վաղուց էինք ձեզ սպասում, ներս եկեք, բոլորիս էլ շատտ ուրախացրիք դուք ձեր գալով։

2.–Մեծ եղավ իմ ուրախությունը, երբ մեր ընդհանուր ծանոթներից իմացա, որ քույրդ սովորում է մեր դպրոցում,-ասաց ընկերս, երբ հանդիպեցինք։

3.–Տեսնում եմ -,անթաքույց դժգոհությամբ ասաց մեզ սպասավորը,- խոսքներդ մեկ եք արել ու ինձ հալածում եք։

4.–Մեն-մենակ եմ եկել, հա՛յր–, խոնարհվելով շշնջաց որդին,– մի՛ մտածիր անցյալի մասին։

5.–Եթե հարցնում եք իմ ու ուսուցչիս հարաբերությունների մասին –,ասում է Արիստոտելն իր աշակերտներին,–պիտի ասեմ, որ Պլատոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ինձ համար ավելի թանկ է։

6.Մայրը ձեռքի դերձանը ցած դրեց և գլուխը տարուբերելով՝ ասաց.
–Էհ, չգիտեմ, որդիս, հայրդ ի՞նչ պիտի աներ, եթե այժմ մեր կողքին լիներ։

7.Կրտսեր քույրս, հենց որ մենանկ էինք մնում, ասում էր.
–Ընչացքդ արդեն սևացել է. տան տղամարդը դու ես, դու էլ որոշիր, թե ինչ անենք։

8.–Ճանաչեցի՞ր ինձ –,հարցրեց Սահակը ծերունուն,– դու իմ հոր զինակիցն ես եղել։

9.Տեսնելով տնօրենին՝ քարտուղարը հարցրեց.
–Ինչո՞ւ եք մնում քաղաքում. չէ՞ որ այստեղ մնալով դուք վտանգի եք ենթարկվում։

10. Ծերուկը, վեր կենալով տեղից, ասաց ինձ.
–Դու, սիրելի՛ս, լավ խորհիր անելիքդ մինչև վճռական քայլ անելդ։

Հայոց լեզու և գրականություն

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Էկոլոգիա

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Լիլիթ Յախինյան

Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր 12-րդ դասարանների կազմակերպչի բլոգ

Արման Պողոսյանի բլոգ

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ավագ դպրոց 12-5 դասարան

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы