Ասույթներ

«Ես հուսով եմ, որ դուք սխալներ կգործեք : Եթե դու սխալ ես գործում, նշանակում է, որ ինչ-որ բան ես անում: Եվ այդ սխալները իրենցով կարող են շատ օգտակար լինել»:
Նիլ Գեյման

Սխալվելով ձեռք ես բերում փորձ,որպիսի ապագայում նույն սխալը չգործես։Եթե կարող ես, սովորիր ուրիշների սխալների վրա:

Translation

Three is a lucky number

Վերադառնալով լոգարան,նա տեսավ,որ ջեռակի ձողերը նորից սևացել էին։Դեռևս շորը օգտագործելով,նա հանեց ջեռակը դարակից և դրեց վաննայի հատակին, ջրի մեջ։Իհարկե,դու դեռ կարող էիր տեսնել դա։Կարծես թե այն ընկել է դարակից պատահաբար։
Էդիթը վերադառնում էր պարտեզից․նա լսեց,թե ինչպես Էդիթը ինչ-որ բան էր շարժում խոհանոցի դռան մոտ։Նա հանեց մի պլաստիկ շիշ իր գրպանից և սկսեց նորից կարդալ ցուցումները հետևի կողմում։
Մի փոքր ձայն իր հետևից ստիպեց նրան հանկարծակի շրջվել։Այնտեղ Էդիթի գլուխն էր, ընդամենը երկու մետր հեռավորության վրա,հայտնվելով խոհանոցի հարթ տանիքի վրա,որը գտնվում էր լոգասենյակի պատուհանի տակը։Նա մաքրում էր չորացաց տերևները տանիքի եզրից։Նա պետք է,որ սանդուղքի վրա կանգնած լիներ,որը պահվում էր խոհանոցի դռան մոտ։
Նա հանգիստ մնաց.
—Ի՞նչ էս այդտեղ անում,սիրելիս: Էդիթը այնքան զարմացավ որ քիչ էր մնում սանդուղքից ընկներ. —Օհ,դու ինձ վախեցրիր,ես պարզապես կանեմ այս աշխատանքը նախքան գալը և պատրաստվելը ։

—Բայց ես քո համար գեղեցիկ լոգարան եմ պատրաստում:

—Քո կողմից շատ հաճելի է,վերցնել ամբողջ հոգսերը քո վրա,Ռոնալդ։

—Բոլորովին էլ,ոչ։Այս երեկո ես քեզ տեղ եմ տանում ,ու ես ուզում եմ որ դու ինչքան հնարավոր է գեղեցիկ տեսք ունենաս։ Շտապիր,սիրելիս։ Պղպջակները երկար չեն դիմանա,ինչպես բոլոր գեղեցկության բուժումները,սա էլ է թանկարժեք։Իսկ հիմա գնա և հանվիր,և հետո արի ուղիղ այստեղ։

—Շատ լավ,սիրելիս,—Նա սկսեց իջնել սանդուղքից

Ռոնալդը բացեց փոքրիկ շիշը ,և լցրեց հեղուկը վաննայի մեջ։Նա կրկին միացրեց ջուրը,և մի վարկյանում վաննան լիքն էր պղպջակներով,և վարդի ուժեղ բուրմունքով։Նրանք ամբողջությամբ ծածկեցին փոքր ջեռակը,նրանք նույնիսկ ծածկեցին վաննայի կողքերը։

Էդիթը դռան մոտ էր.

—Օհ,Ռոնալդ,Դա ամենուր է ,նույնիսկ հատակին։

—Դա կապ չունի։Արագ մտիր, մինչև նա չի կորցրել իր ուժը։Ես հիմա կգնամ ու կփոխվեմ։Մտիր և պարկիր։Դա քո մաշկին միքիչ գույն կտա։

Նա դուրս եկավ և կանգնեց,լսելով։Էդիթը կողպեց դուռը,ինչպես նա ակնկալում էր:Նա կամաց մոտեցավ էլեկտրական տուփին,և ստիպեց իրեն մի րոպե սպասել։

—հը,Ւնչպե՞ս է,—բղավեց նա։

—Դեռ չգիտեմ։Ես նոր եմ մտել վաննա: Բուրմունքը լավն է։

Նրա ձեռքը,կտորով ծածկված,վերահսկիչի վրա էր։

—Մեկ,երկու ․․․ Երեք,—ասաց նա,և քաշեց վերահսկիչի բռնակը,փոքրիկ պայթյունը նրա հետևի էլեկտրական մասում,հուշեց նրան,որ էլեկտրականությունը գնացել է։Հետո ամենինչ լուռ էր։
Որոշ ժամանակ անց նա գնաց և ծեծեց լոգասենյակի դուռը։
—Էդի՞թ։
Ոչ մի պատասխան չկար,ոչ մի ձայն,ոչինչ։

Հիմա նա պետք է պատրաստեր երկրորդ փուլը։Ինչպես նա շատ լավ գիտեր, որ դա բարդ բան է։Մարմնի հայտնաբերումը պետք է արվեր,բայց ոչ չափազանց շուտ։Նա արել էր այդ սխալը Թորոտիի պատահարի հետ,և ոստիկանությունը հարցրել էր նրան,ինչու էր նա այդքան շուտ անհանգստացել։Այս անգամ նա որոշեց սպասել կես ժամ մինչ նա նորից կսկսեր բարձրաձայն ծեծել լոգասենյակի դուռը,ապա գոռալ հարևանին և վերջապես ջարդել փականը։

Մի բան կար,որ նա ուզում էր անել հիմա։Էդիթի կաշվե պայուսակը,որը պարնակում էր նրա բոլոր անձնական փաստաթղթերը,գտնվում էր գզրոցում, որտեղ նա պահում էր վերնաշապիկները։Նա հայտնաբերել էր այն որոշ ժամանակ առաջ,բայց նա կողպեքը չէր բացել,քանի որ դա կվախեցներ Էդիթին։Հիմա նրան ոչինչ չի կանգնեցնի։

Նա մեղմ մտավ ննջարան ու բացեց գզրոցը:
Պայուսակը այնտեղ էր։ Կողպեքն ավելի դժվար էր բացելը, քան նա ակնկալում էր, բայց
նրան վերջապես հաջողվեց պայուսակը բացել: Ներսում կային մի քանի ֆինանսական փաստաթղթեր, մեկ կամ երկու հաստ ծրարներ և դրանց վերևում ՝ նրա փոստային բաժանմունքների խնայողությունների գրքույկը:

Նա բացեց այն դողացող մատներով,և սկսեց կարդալ թվերը—£17,000 . . . £18,600 . . . £21,940 . . ։Նա թերթեց էջը ,և նրա սիրտը վայրագորեն թռվռաց։

Հայոց լեզու և գրականություն

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Էկոլոգիա

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Լիլիթ Յախինյան

Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր 12-րդ դասարանների կազմակերպչի բլոգ

Արման Պողոսյանի բլոգ

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ավագ դպրոց 12-5 դասարան

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы