Օր 1
Ճամբարի առաջին օրը,առաջին երկու ժամին տեղի ունեցավ ներածական մաս, մենք խոսեցինք, ներկայացրինք մեր ցանկությունները։ Ըստ ճամբարականների ցանկության դրանց մի մասը պահպանվեց, մի մասն էլ փոխարինվեց այլ նախագծերով։
3-4 ժամերին մեր մոտ մարմնամարզություն էր, բայց քանի որ համազգեստ չէինք բերել,մենք որոշեցինք միանալով ընկեր Էմանուելի ջոկատին միասնական ռազմամարզության դասին, այն ևս շատ հետաքրքիր անցավ։
5-6 ժամերին մենք դիտեցինք հետաքրքիր ինտելեկտուալ խաղ, ապա դրա հիման վրա կազմեցինք վիկտորինա ընկեր Էմանուելի ճամբարականներին առաջարկեցինք խաղալ միասին։ Այն շատ հետաքրքիր անցավ և հաշիվը ավատրվեց հավասար։
Օր 2
Երկրորդ օրը մենք սկսեցինք բակում քննարկմաբ, մենք քննարկում էինք փափուկ ուժը և դրա ազդեցությունը հասարակական լայն շերտերի վրա, ի դեպ, Թուրքիայի հեռուստասերիալների օրինակով։ Մենք հասկացանք, որ հեռուստասերիալները ևս կարող են մաս կազմել մի շարք ոլորտների ընդհուպ մինչ քաղաքականություն։ Իսկ քննարկման համար որպես նյութ օգտագործվեց ընկեր Աննայի մագիստրոսական թեզի շրջանակում իր հետազոտությունները։
3-4 ժամերին մեր մոտ երգ և պար էր
5-6 ժամերին մենք սկսեցինք քննարկել Գասթարբայթերների նախագիծը, ես հասկացա, թե ինչ է այն իրենից ներկայացնում և աշխարհում ինչ տեղ ունի, իսկ, մեր ջոկատի Արենը սկսեց խորհել այն թեմայի շուրջ, թե Գասթարբայթերներ արդյո՞ք կարող են լինել մեր երկրում․․․․․
Օր 3
1-2-րդ ժամերին Ֆիլմի դիտում
3-րդ ժամ ֆիլմի քննարկում
4-5-մարքեթինգային նախագծի քննարկում, գաղափարների փոխանակում
6-օրվա ամփոփում, միասնական ընդմիջում
Օր 4
1-2 ժամ միասնական ինտելեկտուալ խաղ
3-4 երգ, պար
5-6- ճամփորդական նախագծերի մշակում, նախապատրաստում ճամփորդություններին, ընդհանուր շաբաթվա ամփոփում
Օր 5
Ճամփորդություն Շենգավիթ-արգելոց թանգարան, քաղաքային թափառումներ։
Բայց ցավոք սրտի ,ես չկարողացա մասնակցել այդ ճամփորդությանը։
Օր՝6
1-2 Օրը սկսեցինք նոր քննարկումներով, շարունակելով մարքեթինգի թեման, քննարկելով ամենահայտնի բռենդները և դրանց նախապատմությունները․․․
3-4-Մարմնամարզության ժամին ունեցանք հետաքրքիր սպորտային ժամ։Խաղացինք վոլեյբոլ
5-6- Օրը ամփոփեցինք Վիկտորինա խաղով, այս անգամ օտար լեզուներին վերաբերող հարցերով։
Օր՝7
1-2 ժամերին ընկեր Էմանուելի ջոկատի հետ միասին գնացի Մեդիա կենտրոն՝ Աստղացուցարան։
3-4-Պար, Երգ
5-6- Մասնակցեցի իսպանախոսների ներկայացմանը։
Օր՝8
Ճամփորդություն գունավոր Կոնդում
