Ռոմանտիզմը գրական (նաև երաժշտական և մտավոր) շարժում էր, որը սկսվել է 18-րդ դարի վերջին և ավարտվել է 19-րդ դարի կեսերին, թեև նրա ազդեցությունը շարունակվում է մինչ օրս: Շեշտում է անհատականության կողմնորոշումը (և մարդու եզակի հեռանկարը, որը հաճախ առաջնորդվում է իռացիոնալ, հուզական իմպուլսներով), բնության և պարզության նկատմամբ հարգանքը, ինչպես նաև պարզ մարդու «տոնակատարությունը»:
Հայկական գրականության մեջ, այս ուղղությունն հայտնվեց XIX դ.-ում սենտիմենտալիզմի հետ մեկտեղ։ Նոր իրականությունը և հասարակարգը պարտադում են հայ գրողներին խորանալ դառը իրողության մեջ ու առկա երևույթներին մոտենալ ռեալիստորեն: Դարավերջում հայ գրականության մեջ հանդես է գալիս ռեալիստական ուղղությունը: Ժամանակահատվածի ամենա կենսունակ ուղղությունը ռոմանտիզմն է, որի հատկանշական կողմը զգայական պատրանքներով չափից ավելի գայթակղվելն էր («Ամենևին ես գեղեցիկ», «Թշվառություն սոխակի», «Ողջույն հրաժեշտի զավակաց իմոց»)։
Րաֆֆու «Սամվելը» համարվում է հայկական գրականության լավագույն կոթողներից մեկը։ Նկարագրելով Հայաստանի ծանր վիճակը 4-րդ դարում` Րաֆֆին ձգտում էր նկարագրել Հայաստանը 19-րդ դարում, երբ այն գտնվում էր Թուրքիայի և Ռուսաստանի տիրապետության տակ։ Վեպի համար աղբյուր է ծառայել Փավստոս Բուզանդի և Մովսես Խորենացու «Հայոց պատմությունները»։ Ցարական իշխանությունը վառում էր հայկական գրքերը, փակում եկեղեցիները և ոչնչացնում լեզուն։ Րաֆֆին չէր կարող լուռ նայել այդ ամենին։
Գրելով այս վեպը ես նպատակ եմ ունեցել այդպիսի նկարագիր մեր պատմական անցյալից:
Րաֆֆի
Վեպի հիմնական գաղափարներից են հայրենասիրությունը և ազատագրական պայքարի կոչը։ Բոլոր հերոսները հայրենասիրությունն են խորհրդանշում, նույնիսկ կանայք, ովքեր պատրաստ են իրենց արյունը թափել հանուն հայրենիքի:
