Նոր աշխարհակարգը և նրա զարգացման ինչ տարբերակներ կան

Նոր աշխարհակարգը որակական փոփոխությունների է ենթարկում միջազգային հարաբերությունների, արտաքին քաղաքականության և դիվանագիտական ծառայությունների փոխկապակցվածությունը: Վեստֆալյան և Յալթա-Պոտսդամ միջազգային հարաբերությունների համակարգերի էրոզիան XX-րդ դարի վերջերից սկսած խոր հետք թողեց քաղաքագիտության այդ երեք սեգմենտների վրա:

Գլոբալացման, ինտեգրման և դեմոկրատիայի գործընթացների թափ հավաքելու պայմաններում, որոշ հեղինակների կարծիքով, տեղի է ունենում համաշխարհային պետությունների արտաքին և ներքին քաղաքականության սահմանների վերացում:
‹‹Ժամանակակից աշխարհում իր գլոբալացումով հանդերձ ավելի ու ավելի պարզ են ուրվագծվում ներքին և արտաքին սահմանների անհետացման միտումը›› . Դրան նպաստում են ինֆորմացիոն հեղափոխությունը, ժամանակակից տեխնոլոգիաները, ԶԼՄ-երը, ժողովրդական դիվանագիտությունը, սահմանների թափանցիկությունը, ժողովրդագրական բումը և այլն:

Արտաքին քաղաքականությունը դասական առումով հանդիսանալով ներքին քաղաքականության շարունակությունը ավելի ակտիվորեն է մտնում պետությունների ներքին ‹‹խոհանոցը››` նպաստելու համար այնտեղ գոյություն ունեցող խնդիրների լուծմանը: Այսօր դժվար է գտնել ներքին քաղաքականության որևէ ոլորտ, որի հետ արտաքին քաղաքականությունը, նաև դիվանագիտությունը, այս կամ այն չափով առնչություն չունենան: Այդ իսկ պատճառով ակտիվ և փորձառու դիվանագիտական ծառայությունները նպաստում են իրենց երկրների հարաբերությունների զարգացմանը բոլոր ուղղություններով (պաշտպանություն, արդյունաբերություն, գյուղատնտեսություն, մշակույթ, գիտություն և տեխնիկա, կրթություն և այլն): Որոշ երկրների արդյունքներն ակնհայտ են: Ինչպես նշում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ‹‹Մեր ներքին զարգացման արդյունքները բնական կերպով փոխակերպվում (կոնվերտացվում) են միջազգային հարաբերություններում ֆինանասա-տնտեսական և քաղաքական աճող հնարավորություններով›› :

Ներքին և արտաքին քաղաքականության սահմանների վերացման այս թեզը, սակայն, մերժվում է որոշ հեղինակների կողմից: Առարկություններն հիմնականում կայանում են նրանում, որ քանի դեռ գոյություն ունեն սուվերեն պետություններ, որպես միջազգային հարաբերությունների սուբյեկտներ, նրանց արտաքին և ներքին քաղաքականության միջև օբյեկտիվ և սուբյեկտիվ տարբերությունները կպահպանվեն: Եթե արտաքին քաղաքականությունը կոչված է պաշտպանելու պետության շահերը միջազգային հարաբերություններում և այլ երկրների հետ փոխկապակցվելիս, ապա ներքին քաղաքականության խնդիրն է ապահովել տնտեսական, սոցիալական, մշակութային և գիտատեխնիական զարգացումը ազգային, աշխարհագրական և պատմական առանձնահատկությունների շրջանակներում:

Պետության հասարկության զարգացման պայմաններում պետական քաղաքականության այդ բաղադրիչներն, անշուշտ, ենթարկվում են փոփոխության այս կամ այն ուղղությամբ, սակայն արտաքին և ներքին քաղաքականության սահմանների վերացման մասին խոսք անգամ լինել չի կարող, համենայն դեպս, միջազգային հարաբերությունների զարգացման ներկա փուլում :

Մենք հիմնականում համաձայն ենք այս տեսակետի հեղինակների հետ: Այդուհանդերձ, արտաքին և ներքին քաղաքականությունների սահմանների վերացումը և կամ նրանց մոտեցումը, եթե ոչ նույնացումը, ինչը տեղի է ունենում մեր կարծիքով լայն հնարավորություններ է բացում փոքր պետությունների դիվանագիտության համար մեծ տերությունների հետ հարաբերվելիս: Որոշ փոքր պետությունները հմտորեն կարողանում են մանևրել այս ուղղությամբ:

Հասարակական հավաքների կազմակերպման իրավունք

Հավաքի հասկացությունը

Հավաքը երկու կամ ավելի անձանց ներկայությունն է որևէ վայրում` հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ ընդհանուր կարծիք ձևավորելու կամ արտահայտելու մտադրությամբ: Հանրահավաքի միջոցով ժողովուրդը արտահայտում է իր դժգոհությունը կամ ներկայացնում է իր պահանջը:

Հավաքների ազատության սահմանափակումների հիմքերը

Հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել միայն այն դեպքում, երբ պետական անվտանգության և հասարակական կարգի պահպանումը, հանցագործությունների կանխումը, հանրության առողջության ու բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը չեն կիրառվում տվյալ հավաքի ժամանակ:

Արգելվում է հավաքներ կազմակերպել հետևյալ նպատակներով. սահմանադրական կարգը բռնի տապալելու, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելու, բռնություն կամ պատերազմ քարոզելու։

Համաչափության և այլ հիմնարար սկզբունքները

Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք սույն օրենքով սահմանված իրենց լիազորություններն իրականացնելիս պարտավոր են ղեկավարվել համաչափության և վարչարարության մյուս հիմնարար սկզբունքներով:

Հավաքներին մասնակցելու իրավունքը.

Հավաքի մասնակից է այն անձը, ով տվյալ պահին գտնվում է հավաքի վայրում՝ դրան մասնակցելու նպատակով: Հավաքին մասնակցելու իրավունք ունի ցանկացած մարդ՝ ՀՀ-ի քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք: Ոչ ոք չունի իրավունք որևէ մեկին ստիպել մասնակցել որևէ հավաքի կամ խոչընդոտել նրա մասնակցությունը: Հավաքի մասնակից չեն հավաքի անցկացման ժամանակ իրենց լիազորություններն իրականացնող կամ աշխատանքային պարտականությունները կատարելող անձիք, սակայն, եթե նրանք գտնվում են աշխատանքային ժամից դուրս, կարող են մասնակցել հավաքին:

Հավաքի կազմակերպիչը

Հավաքի կազմակերպիչ կարող է լինել հավաքին մասնակցելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք, ինչպես նաև ցանկացած իրավաբանական անձ:Կազմակերպիչը կարող է հավաքի ղեկավարումը հանձնարարել այլ անձի։

Հավաքներին մասնակցելու և հավաքներ կազմակերպելու սահմանափակումները

Սահմանադրական դատարանի անդամներն ու դատավորները, ինչպես նաև զինված ուժերում, ոստիկանությունում, ազգային անվտանգության, դատախազության մարմիններում ծառայողները հավաքներին մասնակցելիս պետք է զսպվածություն ցուցաբերեն։

Մինչև 14 տարեկան անձինք հավաք կարող են կազմակերպել միայն իրենց օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնությամբ։

Սև անգղ

Սև անգղը հզոր կտուցով, կարճ, բութ սրված պոչով խոշոր լեշակեր թռչուն է։ Մարմնի երկարությունը 75-100 սմ է, թևերի երկարությունը՝ 72-85 սմ, թևերի բացվածքը՝ 250-295 սմ։ Հասուն թռչունը ունի մուգ շագանակագույն գունավորում, իսկ երիտասարդ թռչունները ավելի սև են՝ կապտավուն փետրազուրկ կոկորդով։

Նախընտրում է նոսր բուսականությամբ պատված լեռներ, գետաձորեր։ Հայաստանում բնադրում է Խոսրովի անտառ պետական արգելոցում։

Վտանգման հիմնական գործոններն են վայրի սմբակավորների թվաքանակի կրճատման հետ կապված կերային բազայի վատթարացումը, ինչպես նաև ապօրինի որսը և թակարդներով բռնելը։

Ապրում են լեռնաշղթաների համեմատաբար փոքր թեքություն ունեցող լանջերին, լեռնատափաստանների տեղամասերով հերթափոխվող գիհու չորային նոսրանտառների սահմաններում և սովորաբար ծովի մակարդակից 1200-2000 մ բարձրություններում։ Բնադրավայրերը, կապված որպես արոտավայր տեղանքի ինտենսիվ օգտագործման հետ, զգալիորեն քայքայվել են։ Բույնը սովորաբար տեղադրվում է բլուրների լանջերին, ծառերի, ավելի հազվադեպ՝ ժայռերի կամ անմիջապես հողի վրա։ Ձվադրման շրջանը տատանվում է հավանաբար փետրվարի երկրորդ կեսից մինչև ապրիլի վերջը։ Հայաստանում հայտնաբերված բներում սովորաբար եղել է 1-2 ձու, որն էգը և արուն հաջորդաբար թխսում են 55 օրվա ընթացքում։ Ձագերը դուրս են գալիս ապրիլի երկրորդ կեսին կամ ամենաուշը հունիսի առաջին կեսին։ Թռչող, երիտասարդ թռչունները նկատվում են հուլիսի երկրորդ կեսից մինչև սեպտեմբերի վերջը[1]։

What problems do you come across in your school or life?

In my first school I had a problem with my teacher. I’m not sure when that was, but the solution was found a few years later. It was the last break after my last lesson, I was just standing in the line,when other little evils was running around. When the teacher saw me ,she approached me and slaped me,and shouted at me,without any reason. In low grades I was too shy , and wasn’t rude to the teachers ,and always hide my opinion and feelings. When I came home ,my mom saw some red spots on my face. I told her everything,but unfortunely we couldn’t do anything. After that incident I didn’t hate her that much,but now when I remember her , I can only see a cunning fox ,who tought my old class with her maximum 6th grade abilities in math before their release. I left that class in the 6th grade when me and some classes were going to the theatre , when I saw that few kids took their tablets, i wanted too, but my mom disagreed with my idea,and when the bus was supposed to leave , that wily teacher told me and my mom to leave,because we argued with her, and showed nocare about her pupils . My mom decided to transfer me to another school . I was happy that I would never see her again. After my leaving the headmaster forbade her being the classmaster for a year.

Of course my second school was not the best, but those people let me socialy grow a little.

Հայկական կուսակցությունների ծրագրերը 19 դարում

Արմենական կուսակցությունը և սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը ձգտում էին ազատվել և ինքնուրույն կառավարել երկիրը ,իսկ Հայ Յեղափոխականը ձգտում էր անկաշկանդ, բազմակողմանի և ներդաշնակ զարգացման։ Վերջինիս կուսակցության ծրագիրը երկիրը բարելավելու մեծ ձգտումն ունի

Արմենական կուսակցություն

Հայտնի է նաև,որպես «Արմենականներ», առաջին հայկական կուսակցությունը: Հիմնադրվել է 1885 թվականին Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում։ Գոյատևել է մոտ չորս տասնամյակ՝ մինչև 1921 թվականը։

Արմենական կուսակցության ծրագիրը ձևավորվեց գործունեության առաջին տասնամյակի ընթացքում։ Այն բաղկացած էր յոթ մասից։

Հեղափոխությամբ հայ ժողովրդի համար ձեռք բերել իրեն ազատ կառավարելու իրավունք, որով միայն նա կկարողանա մարդավայել ապրելու միջոցներ ունենալ և դրանք գործադրել ժամանակի պահանջների համեմատ

Արմենականները գտնում էին, որ հայությանը պետք է նախապատրաստել հեղափոխության համար, զենք հայթայթել և զինախմբեր ստեղծել։ «Արմենիայի» օրինակները և զենք Վան փոխադրելու ժամանակ զոհվեցին առաջին երիտասարդ արմենականներ արևելահայ Վարդան Գոլոշյանն ու վանեցի Հովհաննես Ագրիպասյանը։

«Արմենական կազմակերպության» նպատակն էր՝

հեղափոխությամբ Թուրքիայի հայ ժողովրդյան համար իրավունք ձեռք բերել, ինքզինք ազատորեն կառավարելու, որով միայն կարող կլինի իբրև մարդ ապրելու միջոցներ գիտնալ և զանոնք գործադրել ժամանակի պահանջմամբց համեմատ

Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցություն

Հայկական քաղաքական կուսակցություն է։ Այն հիմնադրվել է 1887 թվականի օգոստոսին Ժնևում, Շվեյցարիա, մի խումբ արևելահայ ուսանողների կողմից։ Ներկայումս գործող ամենահին կուսակցությունն է: Առաջին սոցիալիստական կուսակցությունն է որը գոյություն է ունեցել Օսմանյան կայսրությունում և Իրանում, նաև հայտնի որպես Պարսկաստան։

1888 թվականին հրատարակվել է կուսակցության ծրագիրը, որը «մոտակա նպատակ» էր համարում համազգային ապստամբությամբ թուրքական լծից Արևմտյան Հայաստանի ազատագրումը, հայկական հողերի միավորման միջոցով անկախ հանրապետության ստեղծումը, իսկ «հեռավոր նպատակ»՝ հայ հասարակության սոցիալիստական վերափոխումը։

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն

Հայ Յեղափոխական Դաշնակցությունն իր էությամբ, աշխարհայացքով և ավանդներով ազգային, ընկերվարական, ժողովրդավարական և հեղափոխական կուսակցություն է։ Հայ Յեղափոխական Դաշնակցությունն իր բոլոր ուժերով պայքարում է հանուն հայ ազգի քաղաքական-տնտեսական, ընկերային-մշակութային բովանդակ շահերի պաշտպանության։ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, հավատարիմ իր գաղափարաբանությանը, իր բոլոր ուժերով նվիրվում է բովանդակ հայ ազգի քաղաքական, տնտեսական, ընկերային եւ մշակութային շահերի պաշտպանությանը՝ հանուն Ազատ Հայի, Ազատ Քաղաքացու եւ Ազատ Հայրենիքի կերտման։ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը հայ ժողովուրդի ազգային ազատագրական պայքարը հիմնավորում է իր գաղափարաբանությամբ։

Նա առաջադրում է անհատի ազատության, ազգային ինքնորոշման, անկախ պետականության, ընկերության, համերաշխության և բարօրության ճանապարհով ապահովել հայ մարդու և հայ ազգի անկաշկանդ, բազմակողմանի և ներդաշնակ զարգացումը։ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ձգտում է Հայ Դատի լուծմանը` ամբողջական հայությամբ ամբողջական հայրենիքի կերտմանը։

Քաղաքագիտության առաջացումը և բովանդակային փոփոխությունների հարացույցը

Քաղաքագիտություն կամ Քաղաքական գիտություն , գիտություն քաղաքականության վերաբերյալ, ուսումնասիրում է մարդու և հասարակության կապը պետական և ոչ պետական կառույցների, պետության և այլ կառույցների հետ, ուսումնասիրում է նաև պետության վարած քաղաքականությունը և դրա նպատակահարմարությունը առանձին ոլորտներում։ Այդ մասին նշվում է Արիստոտելի «Պոլիտիկա» աշխատության մեջ, որը նվիրված է հին հունական 100-ից ավելի քաղաք-պետությունների հասարակական կյանքի ուսումնասիրությանը։Քաղաքական գիտության կայացմանը նպաստ է բերել Ն. Մաքիավելլին: Նա քաղաքական խաղի կանոնները բխեցնում էր իրական կյանքից՝ սահմանազատելով քաղաքականությունը կրոնից և բարոյականությունից։ Քաղաքական մտքի այս երեք ականավոր ներկայացուցիչների հիմնարար գաղափարները իրենց հետագա զարգացումն ստացան նոր և նորագույն մտածողների կողմից։ Քաղաքական գիտության ծագման և զարգացման համար կարևոր նշանակություն է ունեցել փիլիսոփայությունը, որը միշտ էլ միտված էր պարզելու աշխարհի, այդ թվում նաև հասարակության գոյության հիմքերը, ցույց տալու մարդկանց փոխհարաբերությունների կարգավորման եղանակները։ Քաղաքական գիտության ծագման տեսական հիմքերից մեկն էլ ուտոպիական ուսմունքներն էին, որոնք ընդլայնեցին և խորացրին քաղաքական գիտությամբ զբաղվող մարդկանց հայածքները արդարության և իդեալական հասարակության մասին, հիմքեր ստեղծեցին հասարակության ապագա քաղաքական զարգացումները կանխատեսելու մասին, հիմքեր ստեղծեցին հասարակության ապագա քաղաքական զարգացումները կանխատեսելու համար։ Մյուս հիմքերից մեկն էլ իրավագիտությունն է, հատկապես՝ պետականագիտությունը։ Այն հնարավորություն ստեղծեց քաղաքական գիտության համար վերլուծելու պետական հաստատությունները, որպես մարդկանց փոխհարաբերությունները կարգավորող առանձնահատուկ սոցիալական նորմերի ամբողջություն։ Քաղաքական գիտությունը ձևավորվել և զարգացել է նաև շնորհիվ փորձարարական, հոգեբանական հետազոտությունների, որոնք հիմք են հանդիսացել քաղաքական գործընթացների օբյեկտիվ և արդյունավետ վերլուծության համար։ Բացի տեսական, գաղափարական հիմքերից քաղաքական գիտության ձևավորմանը նպաստել է նաև մի շարք այլ գործոններ։

Հունվարյան Հաշվետվություն

Հունվարյան ճամբարի ընթացքում հիմնականում աշխատել եմ քանդակի դպրոցում,ընկեր Ալիսայի հետ, սկսել ենք նոր էսքիզներ ,որոնք արդեն փետրվար ամսին կլինեն քանդակի տեսքով

Քանդակի խմբով ներկա ենք եղել նկարիչների միությունում — «Հիսուս Քրիստոսի կերպարը XX դարի և արդի հայ արվեստում» ցուցահանդեսին

Ներկա եմ եղել ընթերցում-քննարկումներին , կատարել եմ թարգմանություն։
Քննարկել ենք «Երկու արքաներն և երկու լաբիրինթոսները»

Գաբրիել Գարսիա Մարկես

Այցելուն

Մարդը ինչքան էլ մտածի ,որ կարող է մենակության մեջ ապրել ,մեկ է նա կզգա կարոտ իր ընկերների,ընտանիքի հանդեպ։ Ճանապարհորդը այնքան էր խելագարվել ,որ նույնիսկ քնի մեջ գնացել և հանել էր գերեզմանից իր ընկերոջը։ Ժամանակ առ ժամանակ ուղղակի ցանկանում ես առանձնանալ շրջապատող մարդկանցից,բայց դա չի տևում շատ երկար,մինիմալ շփումը պարտադիր է։

Աղբյուր

Թարգմանություն 25.01.2021

Դպրոցները փչացնում են հասարակության տաղանդավոր ներկայացուցիչների երկու երրորդ մասը, համալսարանը անպտուղ է դարձնում վերջին երրորդ մասը։Ստացվում է,որ կրթության նպատակը երկու երրորդ ուսանողներին համոզելն է,որ նրանք հիմար են։

Եթե դուք նույնիսկ ներկա պահին բավականին գոհ եք կոնկրետ տեսակետով ինչ-որ բանի մասին,իմաստ ունի ժամանակ առ ժամանակ զբաղվել ուրիշ տեսակետների որոնումներով նույն բանի մասին։

Եթե դուք հաղթում եք վեճում ստանում եք ավելի քիչ,իսկ եթե պարտվում ,ստանում եք ավելի շատ։

Մտածելակերպը փոխում է հույզերը,վարքը։Ամրապնդում է ձեր ինքնարժեքը և ինքնավստահությունը.դուք ընդունակ եք կառավարել աշխարհը , ալիքների կամքով լողալու փոխարեն։

Կենդանի աշխարհում դուք սնունդ եք ինչ-որ մեկի համար,և միաժամանակ մեկն էլ սնունդ է ձեր համար։ԵՒ բնույթի տարբերությունը այդքան էլ շատ չէ։

Բոլորս էլ ստիպված բախվել ենք խնդիրների հետ,որոնք անլուծելի տեսք ունեն, մինչև չի հայտնվի ինչ-որ զարմանալի հեշտ լուծում։Երբ լուծումը գտնված է ,նա միանգամից դառնում է այնքան ակնհայտ ,որ մնում է միայն տարակուսել ,թե ինչու էր այդպես դժվար գտնել նրան։

Աղբյուրը

Հայոց լեզու և գրականություն

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Էկոլոգիա

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Լիլիթ Յախինյան

Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր 12-րդ դասարանների կազմակերպչի բլոգ

Արման Պողոսյանի բլոգ

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ավագ դպրոց 12-5 դասարան

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы