Ուսումնական պլան

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ուսումնական պլանը ինձ զարմացրեց իր կրեատիվությամբ ,քանի որ բացի այն առարկաներից որոնք անցնում են հայկական այլ դպրոցներում,կան բազմաթիվ այլ հետաքրքիր առարկաներ ըստ ցանկության։

Բուդդայականություն

Բուդդայականությունը համաշխարհային կրոններից մեկն է,որը հիմնված է գլխավորապես Սիդհարթա Գաուտամայի ուսմունքի վրա։ Վերջինս առավել հայտնի է «Բուդդա» անվանումով ։Բուդդայական ուսմունքի համաձայն՝ նրա հիմնադիրը իր գործունեությունն իրականացրել է Հինդուստան ենթացամաքի հյուսիսային մասում գտնվող Մագադհա թագավորությունում՝ մ.թ.ա. 6-4-րդ դարերն ընկած հատվածում։

Նա հայտնի է որպես լուսավորյալ կամ պայծառափայլ անձնավորություն, ով իր կյանքը նվիրել է մարդկանց օգնելուն և մարդասիրական գաղափարները տարածելուն։

Բուդդայականության հիմնական ճյուղերն են` Թհերավադան, որը հանդիսանում է հնագույն և ուղղափառ բուդդայականությունը և Մահայանան («մեծ մարտակառք»), որն առաջացել է ավելի ուշ։ 

 Թհերավադան լայնորեն տարածված է Շրի Լանկայում և Հարավարևելյան Ասիայում։

Մահայանան՝ Արևելյան Ասիայում (Ճապոնիա,Չինաստան,Կորեա և այլն)։

Ի տարբերություն քրիստոնեության և իսլամի, այստեղ բացակայում է աստծո առաջնաստեղծ էությունը, բացակայում է հոգու անմահության գաղափարը, դժոխքի և դրախտի գոյությունը։ Ճշմարիտ ուղի անցնելուց հետո մարդը ձեռք է բերում անխռով հոգեվիճակ՝ նիրվանա, որին կարելի է հասնել մեդիտացիայի (ինքնախորասուզում) միջոցով։

Աննա Խաչատրյան

«Մխիթար Սեբաստացի կրթահամալիր» Իրավագիտություն և թուրքերեն

Հայոց լեզու և գրականություն

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Էկոլոգիա

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Լիլիթ Յախինյան

Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր կազմակերպիչ-դասավանդողի բլոգ

Արման Պողոսյանի բլոգ

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ավագ դպրոց 12-5 դասարան

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы