Քաղաքագիտության առաջացումը և բովանդակային փոփոխությունների հարացույցը

Քաղաքագիտություն կամ Քաղաքական գիտություն , գիտություն քաղաքականության վերաբերյալ, ուսումնասիրում է մարդու և հասարակության կապը պետական և ոչ պետական կառույցների, պետության և այլ կառույցների հետ, ուսումնասիրում է նաև պետության վարած քաղաքականությունը և դրա նպատակահարմարությունը առանձին ոլորտներում։ Այդ մասին նշվում է Արիստոտելի «Պոլիտիկա» աշխատության մեջ, որը նվիրված է հին հունական 100-ից ավելի քաղաք-պետությունների հասարակական կյանքի ուսումնասիրությանը։Քաղաքական գիտության կայացմանը նպաստ է բերել Ն. Մաքիավելլին: Նա քաղաքական խաղի կանոնները բխեցնում էր իրական կյանքից՝ սահմանազատելով քաղաքականությունը կրոնից և բարոյականությունից։ Քաղաքական մտքի այս երեք ականավոր ներկայացուցիչների հիմնարար գաղափարները իրենց հետագա զարգացումն ստացան նոր և նորագույն մտածողների կողմից։ Քաղաքական գիտության ծագման և զարգացման համար կարևոր նշանակություն է ունեցել փիլիսոփայությունը, որը միշտ էլ միտված էր պարզելու աշխարհի, այդ թվում նաև հասարակության գոյության հիմքերը, ցույց տալու մարդկանց փոխհարաբերությունների կարգավորման եղանակները։ Քաղաքական գիտության ծագման տեսական հիմքերից մեկն էլ ուտոպիական ուսմունքներն էին, որոնք ընդլայնեցին և խորացրին քաղաքական գիտությամբ զբաղվող մարդկանց հայածքները արդարության և իդեալական հասարակության մասին, հիմքեր ստեղծեցին հասարակության ապագա քաղաքական զարգացումները կանխատեսելու մասին, հիմքեր ստեղծեցին հասարակության ապագա քաղաքական զարգացումները կանխատեսելու համար։ Մյուս հիմքերից մեկն էլ իրավագիտությունն է, հատկապես՝ պետականագիտությունը։ Այն հնարավորություն ստեղծեց քաղաքական գիտության համար վերլուծելու պետական հաստատությունները, որպես մարդկանց փոխհարաբերությունները կարգավորող առանձնահատուկ սոցիալական նորմերի ամբողջություն։ Քաղաքական գիտությունը ձևավորվել և զարգացել է նաև շնորհիվ փորձարարական, հոգեբանական հետազոտությունների, որոնք հիմք են հանդիսացել քաղաքական գործընթացների օբյեկտիվ և արդյունավետ վերլուծության համար։ Բացի տեսական, գաղափարական հիմքերից քաղաքական գիտության ձևավորմանը նպաստել է նաև մի շարք այլ գործոններ։

Աննա Խաչատրյան

«Մխիթար Սեբաստացի կրթահամալիր» Իրավագիտություն և թուրքերեն

Հայոց լեզու և գրականություն

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Էկոլոգիա

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Լիլիթ Յախինյան

Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր կազմակերպիչ-դասավանդողի բլոգ

Արման Պողոսյանի բլոգ

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ավագ դպրոց 12-5 դասարան

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы