29.03.2021

Արդար և իմաստուն թագավոր էր Ուշինարան անաչառ էր նա և օտարների և մերձավորների նկատմամբ։ Թեև հարուստ էր բայց համեստ կյանքով էր ապրում իր փափկակյաց ու շքեղախումբ կյանքի համար նախասահմանված սրահներում իսկ տան դռներն ու ճոխ սեղանները միշտ բաց էին սովալլուկ ա-քատների սրտաբեկ պանդու-տների համար։Մի անգամ երբ Ուշինարան դահլիճում նստած ընթերցում էր սրտապատառ ներս ընկավ մի աղավնի նրան հետապնդում էր անգղը։Սարսափահար թռչունը նստեց անաչառ դատավորի ծնկին և պաշտպանություն աղերսեց։ Տեսնելով որ Ուշինարան պատսպարել է թպրտացող աղավնուն անգղը դիմեց նրանԴատավոր քաղցը տանջում է ինձ։ Մեծ մեղք ես գործում որ քաղցածի ձեռքից խլում ես նրա սնունդը։Հանկարծ դահլիճի գմբեթար- ձեղուունից մի կշեռք կախվեց ոսկեձույլ նժարով։

Հարուստ էր – ստորոգյալ

Ապրում էր – ստորոգյալ

Համեստ – որոշիչ

Կյանքով – միջոցի խնդիր

Իր – հատկացուցիչ

Փափկակյաց – որոշիչ

Շքեղախու – որոշիչ

Կյանքի համար – նպատակի պարագա

Նախասահմանված – որոշիչ

Սրահներում – տեղի պարագա

Դռները – ենթակա

Սեղանները – եթնակա

Ճոխ – որոշիչ

Տան – հատկացուցիչ

Միշտ – ժամանակի պարագա

Բաց էին – ստորոգյալ

Աղքատների, պանդուխտների համար – նպատակի պարագա

Սովալլուկ – որոշիչ

Սրտաբեկ – որոշիչ

Նոր աշխարհակարգը և նրա զարգացման ինչ տարբերակներ կան

Նոր աշխարհակարգը որակական փոփոխությունների է ենթարկում միջազգային հարաբերությունների, արտաքին քաղաքականության և դիվանագիտական ծառայությունների փոխկապակցվածությունը: Վեստֆալյան և Յալթա-Պոտսդամ միջազգային հարաբերությունների համակարգերի էրոզիան XX-րդ դարի վերջերից սկսած խոր հետք թողեց քաղաքագիտության այդ երեք սեգմենտների վրա:

Գլոբալացման, ինտեգրման և դեմոկրատիայի գործընթացների թափ հավաքելու պայմաններում, որոշ հեղինակների կարծիքով, տեղի է ունենում համաշխարհային պետությունների արտաքին և ներքին քաղաքականության սահմանների վերացում:
‹‹Ժամանակակից աշխարհում իր գլոբալացումով հանդերձ ավելի ու ավելի պարզ են ուրվագծվում ներքին և արտաքին սահմանների անհետացման միտումը›› . Դրան նպաստում են ինֆորմացիոն հեղափոխությունը, ժամանակակից տեխնոլոգիաները, ԶԼՄ-երը, ժողովրդական դիվանագիտությունը, սահմանների թափանցիկությունը, ժողովրդագրական բումը և այլն:

Արտաքին քաղաքականությունը դասական առումով հանդիսանալով ներքին քաղաքականության շարունակությունը ավելի ակտիվորեն է մտնում պետությունների ներքին ‹‹խոհանոցը››` նպաստելու համար այնտեղ գոյություն ունեցող խնդիրների լուծմանը: Այսօր դժվար է գտնել ներքին քաղաքականության որևէ ոլորտ, որի հետ արտաքին քաղաքականությունը, նաև դիվանագիտությունը, այս կամ այն չափով առնչություն չունենան: Այդ իսկ պատճառով ակտիվ և փորձառու դիվանագիտական ծառայությունները նպաստում են իրենց երկրների հարաբերությունների զարգացմանը բոլոր ուղղություններով (պաշտպանություն, արդյունաբերություն, գյուղատնտեսություն, մշակույթ, գիտություն և տեխնիկա, կրթություն և այլն): Որոշ երկրների արդյունքներն ակնհայտ են: Ինչպես նշում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ‹‹Մեր ներքին զարգացման արդյունքները բնական կերպով փոխակերպվում (կոնվերտացվում) են միջազգային հարաբերություններում ֆինանասա-տնտեսական և քաղաքական աճող հնարավորություններով›› :

Ներքին և արտաքին քաղաքականության սահմանների վերացման այս թեզը, սակայն, մերժվում է որոշ հեղինակների կողմից: Առարկություններն հիմնականում կայանում են նրանում, որ քանի դեռ գոյություն ունեն սուվերեն պետություններ, որպես միջազգային հարաբերությունների սուբյեկտներ, նրանց արտաքին և ներքին քաղաքականության միջև օբյեկտիվ և սուբյեկտիվ տարբերությունները կպահպանվեն: Եթե արտաքին քաղաքականությունը կոչված է պաշտպանելու պետության շահերը միջազգային հարաբերություններում և այլ երկրների հետ փոխկապակցվելիս, ապա ներքին քաղաքականության խնդիրն է ապահովել տնտեսական, սոցիալական, մշակութային և գիտատեխնիական զարգացումը ազգային, աշխարհագրական և պատմական առանձնահատկությունների շրջանակներում:

Պետության հասարկության զարգացման պայմաններում պետական քաղաքականության այդ բաղադրիչներն, անշուշտ, ենթարկվում են փոփոխության այս կամ այն ուղղությամբ, սակայն արտաքին և ներքին քաղաքականության սահմանների վերացման մասին խոսք անգամ լինել չի կարող, համենայն դեպս, միջազգային հարաբերությունների զարգացման ներկա փուլում :

Մենք հիմնականում համաձայն ենք այս տեսակետի հեղինակների հետ: Այդուհանդերձ, արտաքին և ներքին քաղաքականությունների սահմանների վերացումը և կամ նրանց մոտեցումը, եթե ոչ նույնացումը, ինչը տեղի է ունենում մեր կարծիքով լայն հնարավորություններ է բացում փոքր պետությունների դիվանագիտության համար մեծ տերությունների հետ հարաբերվելիս: Որոշ փոքր պետությունները հմտորեն կարողանում են մանևրել այս ուղղությամբ:

Հասարակական հավաքների կազմակերպման իրավունք

Հավաքի հասկացությունը

Հավաքը երկու կամ ավելի անձանց ներկայությունն է որևէ վայրում` հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ ընդհանուր կարծիք ձևավորելու կամ արտահայտելու մտադրությամբ: Հանրահավաքի միջոցով ժողովուրդը արտահայտում է իր դժգոհությունը կամ ներկայացնում է իր պահանջը:

Հավաքների ազատության սահմանափակումների հիմքերը

Հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել միայն այն դեպքում, երբ պետական անվտանգության և հասարակական կարգի պահպանումը, հանցագործությունների կանխումը, հանրության առողջության ու բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը չեն կիրառվում տվյալ հավաքի ժամանակ:

Արգելվում է հավաքներ կազմակերպել հետևյալ նպատակներով. սահմանադրական կարգը բռնի տապալելու, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելու, բռնություն կամ պատերազմ քարոզելու։

Համաչափության և այլ հիմնարար սկզբունքները

Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք սույն օրենքով սահմանված իրենց լիազորություններն իրականացնելիս պարտավոր են ղեկավարվել համաչափության և վարչարարության մյուս հիմնարար սկզբունքներով:

Հավաքներին մասնակցելու իրավունքը.

Հավաքի մասնակից է այն անձը, ով տվյալ պահին գտնվում է հավաքի վայրում՝ դրան մասնակցելու նպատակով: Հավաքին մասնակցելու իրավունք ունի ցանկացած մարդ՝ ՀՀ-ի քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք: Ոչ ոք չունի իրավունք որևէ մեկին ստիպել մասնակցել որևէ հավաքի կամ խոչընդոտել նրա մասնակցությունը: Հավաքի մասնակից չեն հավաքի անցկացման ժամանակ իրենց լիազորություններն իրականացնող կամ աշխատանքային պարտականությունները կատարելող անձիք, սակայն, եթե նրանք գտնվում են աշխատանքային ժամից դուրս, կարող են մասնակցել հավաքին:

Հավաքի կազմակերպիչը

Հավաքի կազմակերպիչ կարող է լինել հավաքին մասնակցելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք, ինչպես նաև ցանկացած իրավաբանական անձ:Կազմակերպիչը կարող է հավաքի ղեկավարումը հանձնարարել այլ անձի։

Հավաքներին մասնակցելու և հավաքներ կազմակերպելու սահմանափակումները

Սահմանադրական դատարանի անդամներն ու դատավորները, ինչպես նաև զինված ուժերում, ոստիկանությունում, ազգային անվտանգության, դատախազության մարմիններում ծառայողները հավաքներին մասնակցելիս պետք է զսպվածություն ցուցաբերեն։

Մինչև 14 տարեկան անձինք հավաք կարող են կազմակերպել միայն իրենց օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնությամբ։

Սև անգղ

Սև անգղը հզոր կտուցով, կարճ, բութ սրված պոչով խոշոր լեշակեր թռչուն է։ Մարմնի երկարությունը 75-100 սմ է, թևերի երկարությունը՝ 72-85 սմ, թևերի բացվածքը՝ 250-295 սմ։ Հասուն թռչունը ունի մուգ շագանակագույն գունավորում, իսկ երիտասարդ թռչունները ավելի սև են՝ կապտավուն փետրազուրկ կոկորդով։

Նախընտրում է նոսր բուսականությամբ պատված լեռներ, գետաձորեր։ Հայաստանում բնադրում է Խոսրովի անտառ պետական արգելոցում։

Վտանգման հիմնական գործոններն են վայրի սմբակավորների թվաքանակի կրճատման հետ կապված կերային բազայի վատթարացումը, ինչպես նաև ապօրինի որսը և թակարդներով բռնելը։

Ապրում են լեռնաշղթաների համեմատաբար փոքր թեքություն ունեցող լանջերին, լեռնատափաստանների տեղամասերով հերթափոխվող գիհու չորային նոսրանտառների սահմաններում և սովորաբար ծովի մակարդակից 1200-2000 մ բարձրություններում։ Բնադրավայրերը, կապված որպես արոտավայր տեղանքի ինտենսիվ օգտագործման հետ, զգալիորեն քայքայվել են։ Բույնը սովորաբար տեղադրվում է բլուրների լանջերին, ծառերի, ավելի հազվադեպ՝ ժայռերի կամ անմիջապես հողի վրա։ Ձվադրման շրջանը տատանվում է հավանաբար փետրվարի երկրորդ կեսից մինչև ապրիլի վերջը։ Հայաստանում հայտնաբերված բներում սովորաբար եղել է 1-2 ձու, որն էգը և արուն հաջորդաբար թխսում են 55 օրվա ընթացքում։ Ձագերը դուրս են գալիս ապրիլի երկրորդ կեսին կամ ամենաուշը հունիսի առաջին կեսին։ Թռչող, երիտասարդ թռչունները նկատվում են հուլիսի երկրորդ կեսից մինչև սեպտեմբերի վերջը[1]։

Հայոց լեզու և գրականություն

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Էկոլոգիա

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Լիլիթ Յախինյան

Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր 12-րդ դասարանների կազմակերպչի բլոգ

Արման Պողոսյանի բլոգ

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ավագ դպրոց 12-5 դասարան

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы