Նոր աշխարհակարգը և նրա զարգացման ինչ տարբերակներ կան

Նոր աշխարհակարգը որակական փոփոխությունների է ենթարկում միջազգային հարաբերությունների, արտաքին քաղաքականության և դիվանագիտական ծառայությունների փոխկապակցվածությունը: Վեստֆալյան և Յալթա-Պոտսդամ միջազգային հարաբերությունների համակարգերի էրոզիան XX-րդ դարի վերջերից սկսած խոր հետք թողեց քաղաքագիտության այդ երեք սեգմենտների վրա:

Գլոբալացման, ինտեգրման և դեմոկրատիայի գործընթացների թափ հավաքելու պայմաններում, որոշ հեղինակների կարծիքով, տեղի է ունենում համաշխարհային պետությունների արտաքին և ներքին քաղաքականության սահմանների վերացում:
‹‹Ժամանակակից աշխարհում իր գլոբալացումով հանդերձ ավելի ու ավելի պարզ են ուրվագծվում ներքին և արտաքին սահմանների անհետացման միտումը›› . Դրան նպաստում են ինֆորմացիոն հեղափոխությունը, ժամանակակից տեխնոլոգիաները, ԶԼՄ-երը, ժողովրդական դիվանագիտությունը, սահմանների թափանցիկությունը, ժողովրդագրական բումը և այլն:

Արտաքին քաղաքականությունը դասական առումով հանդիսանալով ներքին քաղաքականության շարունակությունը ավելի ակտիվորեն է մտնում պետությունների ներքին ‹‹խոհանոցը››` նպաստելու համար այնտեղ գոյություն ունեցող խնդիրների լուծմանը: Այսօր դժվար է գտնել ներքին քաղաքականության որևէ ոլորտ, որի հետ արտաքին քաղաքականությունը, նաև դիվանագիտությունը, այս կամ այն չափով առնչություն չունենան: Այդ իսկ պատճառով ակտիվ և փորձառու դիվանագիտական ծառայությունները նպաստում են իրենց երկրների հարաբերությունների զարգացմանը բոլոր ուղղություններով (պաշտպանություն, արդյունաբերություն, գյուղատնտեսություն, մշակույթ, գիտություն և տեխնիկա, կրթություն և այլն): Որոշ երկրների արդյունքներն ակնհայտ են: Ինչպես նշում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ‹‹Մեր ներքին զարգացման արդյունքները բնական կերպով փոխակերպվում (կոնվերտացվում) են միջազգային հարաբերություններում ֆինանասա-տնտեսական և քաղաքական աճող հնարավորություններով›› :

Ներքին և արտաքին քաղաքականության սահմանների վերացման այս թեզը, սակայն, մերժվում է որոշ հեղինակների կողմից: Առարկություններն հիմնականում կայանում են նրանում, որ քանի դեռ գոյություն ունեն սուվերեն պետություններ, որպես միջազգային հարաբերությունների սուբյեկտներ, նրանց արտաքին և ներքին քաղաքականության միջև օբյեկտիվ և սուբյեկտիվ տարբերությունները կպահպանվեն: Եթե արտաքին քաղաքականությունը կոչված է պաշտպանելու պետության շահերը միջազգային հարաբերություններում և այլ երկրների հետ փոխկապակցվելիս, ապա ներքին քաղաքականության խնդիրն է ապահովել տնտեսական, սոցիալական, մշակութային և գիտատեխնիական զարգացումը ազգային, աշխարհագրական և պատմական առանձնահատկությունների շրջանակներում:

Պետության հասարկության զարգացման պայմաններում պետական քաղաքականության այդ բաղադրիչներն, անշուշտ, ենթարկվում են փոփոխության այս կամ այն ուղղությամբ, սակայն արտաքին և ներքին քաղաքականության սահմանների վերացման մասին խոսք անգամ լինել չի կարող, համենայն դեպս, միջազգային հարաբերությունների զարգացման ներկա փուլում :

Մենք հիմնականում համաձայն ենք այս տեսակետի հեղինակների հետ: Այդուհանդերձ, արտաքին և ներքին քաղաքականությունների սահմանների վերացումը և կամ նրանց մոտեցումը, եթե ոչ նույնացումը, ինչը տեղի է ունենում մեր կարծիքով լայն հնարավորություններ է բացում փոքր պետությունների դիվանագիտության համար մեծ տերությունների հետ հարաբերվելիս: Որոշ փոքր պետությունները հմտորեն կարողանում են մանևրել այս ուղղությամբ:

Հասարակական հավաքների կազմակերպման իրավունք

Հավաքի հասկացությունը

Հավաքը երկու կամ ավելի անձանց ներկայությունն է որևէ վայրում` հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ ընդհանուր կարծիք ձևավորելու կամ արտահայտելու մտադրությամբ: Հանրահավաքի միջոցով ժողովուրդը արտահայտում է իր դժգոհությունը կամ ներկայացնում է իր պահանջը:

Հավաքների ազատության սահմանափակումների հիմքերը

Հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել միայն այն դեպքում, երբ պետական անվտանգության և հասարակական կարգի պահպանումը, հանցագործությունների կանխումը, հանրության առողջության ու բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը չեն կիրառվում տվյալ հավաքի ժամանակ:

Արգելվում է հավաքներ կազմակերպել հետևյալ նպատակներով. սահմանադրական կարգը բռնի տապալելու, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելու, բռնություն կամ պատերազմ քարոզելու։

Համաչափության և այլ հիմնարար սկզբունքները

Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք սույն օրենքով սահմանված իրենց լիազորություններն իրականացնելիս պարտավոր են ղեկավարվել համաչափության և վարչարարության մյուս հիմնարար սկզբունքներով:

Հավաքներին մասնակցելու իրավունքը.

Հավաքի մասնակից է այն անձը, ով տվյալ պահին գտնվում է հավաքի վայրում՝ դրան մասնակցելու նպատակով: Հավաքին մասնակցելու իրավունք ունի ցանկացած մարդ՝ ՀՀ-ի քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք: Ոչ ոք չունի իրավունք որևէ մեկին ստիպել մասնակցել որևէ հավաքի կամ խոչընդոտել նրա մասնակցությունը: Հավաքի մասնակից չեն հավաքի անցկացման ժամանակ իրենց լիազորություններն իրականացնող կամ աշխատանքային պարտականությունները կատարելող անձիք, սակայն, եթե նրանք գտնվում են աշխատանքային ժամից դուրս, կարող են մասնակցել հավաքին:

Հավաքի կազմակերպիչը

Հավաքի կազմակերպիչ կարող է լինել հավաքին մասնակցելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք, ինչպես նաև ցանկացած իրավաբանական անձ:Կազմակերպիչը կարող է հավաքի ղեկավարումը հանձնարարել այլ անձի։

Հավաքներին մասնակցելու և հավաքներ կազմակերպելու սահմանափակումները

Սահմանադրական դատարանի անդամներն ու դատավորները, ինչպես նաև զինված ուժերում, ոստիկանությունում, ազգային անվտանգության, դատախազության մարմիններում ծառայողները հավաքներին մասնակցելիս պետք է զսպվածություն ցուցաբերեն։

Մինչև 14 տարեկան անձինք հավաք կարող են կազմակերպել միայն իրենց օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնությամբ։

Աննա Խաչատրյան

«Մխիթար Սեբաստացի կրթահամալիր» Իրավագիտություն և թուրքերեն

Հայոց լեզու և գրականություն

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Էկոլոգիա

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Լիլիթ Յախինյան

Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր կազմակերպիչ-դասավանդողի բլոգ

Արման Պողոսյանի բլոգ

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ավագ դպրոց 12-5 դասարան

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы